Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԼԵՅԱՆԻՑ «ՏՈՒԺԱԾՆԵՐԸ»

Փետրվար 19,2000 00:00

ԲԼԵՅԱՆԻՑ «ՏՈՒԺԱԾՆԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ Երեկ Աշոտ Բլեյանի դատավարության ընթացքում իրենց կամքին հակառակ տուժող ճանաչվածները հայտարարություն են արել Երեւանի դատախազության քննիչ Հովիկ Պետրոսյանի վերաբերյալ եւ մասնավորապես նշել են. «Քանի որ նա չէր պատասխանել 1999-ի օգոստոսի 13-ին մեր բողոք-հայտարարությանը ու մեզ զրկել իր որոշումն այլ ատյաններում գանգատարկելու հնարավորությունից՝ մեզ արհեստականորեն ներքաշել է ակնհայտ անմեղ անձին զրպարտելու գործողության մեջ»։ Ի դեպ, սա քրեորեն հետապնդելի արարք է։ ՁԵՐ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՁԵՐ ԳԼԽԻՆ ԿՊՆԵՆ Ամեն տարի Մամուլի շենքի շահագործման տնօրինությունը բարձրացնում է առանց այդ էլ «ոչ քաղցր» կյանքով ապրող թերթերի խմբագրությունների վարձակալման վճարները՝ իրենց իբր թե մատուցած «ծառայությունների» համար։ Այդ «ծառայությունները» կայանում են, մասնավորապես, նրանում, որ ամեն առավոտ վերելակներից մեկը չի աշխատում, ջուր տրվում է օրական, լավագույն դեպքում, մեկ ժամ, իսկ շենքի տանիքը համապատասխան սեզոնի ընթացքում շարունակ կաթում է։ «ՆՈՐ ՈՒՂԻ»-2 ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Հելսինկյան կոմիտեի Ղարաբաղի կազմակերպության ղեկավար Կարեն Օհանջանյանը փետրվարի 17-ին Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ Անդրկովկասի երեք մայրաքաղաքներից առավել բարեկեցիկ կյանքով ապրողն այսօր Բաքուն է։ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԱՄՆ 2001 թվականի բյուջեի նախագծում Հայաստանին հատկացվելիք օգնության չափը նվազեցվել է 27%-ով։ Մինչդեռ Ադրբեջանին հատկացվելիք նմանատիպ օժանդակության չափն ավելացվել է 77%-ով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել