Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ՝ ՓԱՍՏԱԲԱՆ-«ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ»

Փետրվար 18,2000 00:00
Kromvel Grigoryan

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը երեկ չներկայացավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, ուր իր եւ քաղաքացի Տարոն Նիկողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը պիտի ընթանար։ Առայժմ տեղեկացնենք, որ նախագահող դատավորը Սարո Արամյանն է, մեղադրողը՝ Պերճ Տեր-Հարությունյանը (վերջինիս «Նիկոլի գործով դատախազ» էլ են անվանում)։ Նախորդ օրը փաստաբան Կ. Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին, տեղեկացրել, որ չի կարող ներկայանալ դատական նիստին՝ Արմավիրում այլ դատ ունենալու պատճառով, խնդրելով, որ դատական նիստը նշանակվի փետրվարի 25-ին։

Դատարանը մերժել էր տվյալ դեպքում ամբաստանյալ Կ. Գրիգորյանի միջնորդությունը։ Իսկ, օրինակ, մեղադրողը միջնորդեց նույնիսկ Կ. Գրիգորյանի խափանման միջոցի հարցը լուծել։ Դատարանը բերման մասին որոշում կայացրեց եւ դատական նիստը նշանակեց փետրվարի 23-ին։ Նկատենք, որ վերջին տասնամյակում սա առաջին դեպքն է, երբ գործող փաստաբանի նկատմամբ փաստացի քրեական գործ է հարուցվում, երբ միջնորդվում է նույնիսկ նրա խափանման միջոցը փոխել։ Սակայն, ինչպես ասում են՝ մեր իրականության մեջ ամեն ինչ հնարավոր է եւ չզարմանալին, թերեւս, զարմանալն է։

ՀԵՏՈ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԼՅՈԽ ԼԱՎ Ա

karavarutyun

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովն անհամբերությամբ սպասում է Հայաստանի բյուջեի ընդունմանը, որպեսզի ինքն էլ ԼՂՀ-ի բյուջեն հաստատի. հայտնի է, որ ԼՂՀ բյուջեի հիմնական աղբյուրը Հայաստանն է։ Ի դեպ, ՀՀ կառավարության ներկայացրած բյուջեի նախագծում Ղարաբաղի համար նախատեսված է 9,5 միլիարդ դրամ (նախորդ տարվա 9 միլիարդի փոխարեն)։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829