Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 18,2000 00:00
Davit Zadoyan

Էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանն ԱԺ բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց, որ 1999-ին շուրջ 400 մլն կվտ/ժամով պակաս են էլեկտրաէներգիա արտադրել, բայց 32 մլն կվտ/ժամով ավելի են առաքել սպառողներին։ Ահա թե ինչ արդյունքների կարելի է հասնել՝ «էլեկտրաէներգիայի գերկորուստներ» անվանվող գողությունների դեմ անհաշտ պայքար մղելով։

ՎԱՏ ԼՈՒՐ

Irani despanatun

Ուղիղ մեկ շաբաթ առաջ Հայաստանի նախագահն ու վարչապետը հյուրընկալվել էին Իրանի դեսպանատանը։ Բացի այն, որ արարողակարգով ընդունված չէ, թե երկրի առաջին դեմքերը մասնակցեն մի այնպիսի ընդունելության, ուր նրանց հրավիրողն առաջին դեմք չէ՝ ընդամենը ժամանակավոր հավատարմատարը, դեռ նախագահն ու վարչապետն էլ (դարձյալ հաստատված կարգի անտեսմամբ) միմյանցից առանձին էին դեսպանատուն այցելել։ Վերջինը կարելի՞ է դիտել որպես եւս մի փոքրիկ հաստատում այն իրողության, որ գոնե օտարների աչքի առաջ էլ այլեւս չեն էլ փորձում թաքցնել իշխանության երկբեւեռությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829