Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ԿՀԵՏԱՁԳՎԵՆ, ԿԱՄ ՈՉ

Փետրվար 18,2000 00:00
yntrutyun

Մարտի 21-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն արդեն պիտի նշանակի խորհրդարանական ընտրությունների օրը։ Սակայն ԼՂՀ խորհրդարանը դեռ չի էլ քննարկել ընտրական նոր օրենքի նախագիծը։ «Առավոտին» Ղարաբաղի մեր աղբյուրներից մեկը տեղեկացրեց, որ ԼՂՀ-ում լուրեր են պտտվում, որ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները երկու ամսով կհետաձգվեն։

Նշենք, որ Ընտրությունների մասին օրենքով խորհրդարանական ընտրությունները 40-ից 60 օրով կարող են հետաձգվել։ Ամեն դեպքում, մենք փորձեցինք ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանից ճշտել լուրի հավաստիությունը։ ԼՂՀ ԱԺ նախագահի օգնական Հայկ Թորոսյանը պարզաբանեց, որ նման խոսակցություն ինքը չի լսել։

ԴՈ՛Ւ ԱՍԱՑԵՐ

bleyan

Աշոտ Բլեյանի դատական վերջին նիստերից մեկի ժամանակ մի զավեշտական միջադեպ է տեղի ունեցել, որը սպրդել է լրատվամիջոցների ուշադրությունից։ Խոսելով քրեական գործից դուրս մնացած մի փաստաթղթի մասին, Աշոտ Բլեյանը հայտարարել է. «Էն հաստագլխին պիտի ասեիք, որ էդ թուղթը պիտի գործին կցած լիներ»։ Ի պատասխան պետական մեղադրողն ասել է. «Ես պահանջում եմ, որ պետական պաշտոնյաներին վիրավորանք չհասցվի», որին Բլեյանը հարցով է արձագանքել. «Ինչո՞ւ, ես ո՞ւմ նկատի ունեի»։ Եվ պետական մեղադրողը տվել է Երեւանի դատախազության քննիչ Հովիկ Պետրոսյանի անունը, որն էլ քննել էր Բլեյանի գործը։ Աշոտ Բլեյանը միայն արձագանքել է. «Դո՛ւք ասացիք»։

ՊՐՈՄԵԹԵՎՍՅԱՆ

lur

Նշանակումներից հետո «Պրոմեթեւսում» անդրանիկ անվանակոչությունը ծնվեց երեկ. «Լուրեր» ծրագիրը եթեր կհեռարձակվի «Լրաբեր» անվամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829