Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՈՐՍԱԼԻ ՋՈ-2

Փետրվար 18,2000 00:00

ԱՆՈՐՍԱԼԻ ՋՈ-2 Ռոբերտ Քոչարյանին դիմավորելուց հետո, օդանավակայանից վերադառնալիս ու Երեւան չհասած՝ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահների մեքենան շրջվելով կտրուկ փակել է մի մեքենայի ճանապարհը, իսկ թիկնապահների մյուս մեքենան այդ մեքենայի ձախ կողմին թեթեւակի հարվածելով՝ ստիպել է ճանապարհից դուրս գալ։ Խնդիրն այն է, որ նախագահի աշխատակազմին պատկանող այդ մեքենայի մեջ են եղել Ռոբերտ Քոչարյանի այցը Բեյրութում լուսաբանած որոշ լրագրողներ։ Ուղղակի իրենց չար բախտից՝ ընդհանուր շարասյան վերջից ու դանդաղ ընթացքով են շարժվել։ Սակայն դեռ լավ են պրծել՝ չէ որ Արմեն Խաչատրյանի թիկնապահները կարող էին նաեւ կրակել։ ՈՒՄ ՀԵՏ ՃԱՄՓԱ ԳՆԱՍ… ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանը, որ ստորագրություններ է հավաքում էներգետիկ բաշխիչ 4 ցանցերը սեփականաշնորհման ցանկից հանելու վերաբերյալ, պնդեց, թե այս անգամ չեն փորձում խոչընդոտել ստորագրահավաքին. «Առավել եւս կառավարության կողմից՝ ճնշում չկա։ Հանրապետության նախագահի կողմից՝ կա»։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է դա դրսեւորվում եւ Խորեն Սարգսյանն ասաց. «Ուրեմն, ովքեր որ նախագահի հետ գոնե մեկ ժամով դուրս են եկել կամ արտասահման գնացել՝ նրանք դեմ են։ Իսկ վարչապետի հետ գնացած-եկածները ստորագրում են ու զգում ես, որ ճնշում չկա, չեն վախենում»։ Կարդացեք էջ 3։ ՄԱՐՄԻՆԸ ՄՆԱՑ ՅՈԹ ԱՆԴԱՄՈՎ ՀՅԴ հայաստանյան Գերագույն մարմնի ներկայացուցչի պաշտոնը Վահան Հովհաննիսյանի՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ ընտրվելուց հետո, թափուր էր մնացել։ Երեկ Գերագույն մարմնի նիստը ներկայացուցիչ ընտրեց Արմեն Ռուստամյանին։ Մինչ այժմ ինն անդամ ունեցող մարմինն այլեւս յոթ անդամ կունենա, իսկ «փոխներկայացուցչի կարիք այլեւս չի զգացվի»։ Արմեն Ռուստամյանի հետ հարցազրույցը կարդացեք 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել