Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱ ՄԵ՞ՆՔ

Փետրվար 17,2000 00:00
bil qlinton

Ամերիկացի կոնգրեսմեն Ֆրենք Փալոունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում նախագահ Քլինթոնին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի ԱՄՆ պաշտոնական այցի ժամանակ՝ համոզել վերջինիս ուղիղ բանակցությունների մեջ։ Փալոունը գտնում է նաեւ, որ Քլինթոնը պետք է նույնատիպ այցով Վաշինգթոն հրավիրի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

ԻՍԿԱՊԵ՞Ս ԸՆԹԱՆՈՒՄ Է

iran

Բրիտանական «Գարդիան» թերթի փետրվարի 15-ի համարում մեկնաբան Դեւիդ Հերարը կանխատեսում է, որ վաղը Իրանում նախատեսված համընդհանուր ընտրությունները կարող են վճռորոշ լինել ոչ միայն այս հանրապետության համար, այլեւ իսլամական արմատականության ճակատագրում ընդհանրապես։ «Իրանն ընթանում է դեպի աշխարհիկ բարեփոխումների դարաշրջան»՝ այդպես է կոչվում Հերարի վերլուծությունը։

ԵՎ ԷԺԱՆ, ԵՎ ՀՈՒՍԱԼԻ

Armentel

ԱԺ պատգամավոր, «Կայունություն» խմբի քարտուղար Կարեն Կարապետյանը հայտնեց, որ Հայաստանում կա մի ձեռնարկություն, որն արդեն վարձակալել է Գերմանիայի մի արբանյակ, որով նաեւ հեռախոսակապ է ապահովվում։ Այդ ձեռնարկությունը պատրաստ է Հայաստանում հեռախոսակապի մենաշնորհի վերացման պայմաններում հեռախոսակապի շատ ավելի ցածր սակագին սահմանել, քան «ԱրմենՏել»-ինն է։ Վերջինս չկատարելով իր պայմանագրային պարտականությունները ներդրումների մասով, արդեն իսկ հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությանը միջազգային դատարանում կարգավորել այդ հարցը։ Այդ դեպքում մրցակցային պայմաններում գնագոյացումն ալտերնատիվ կունենա, եւ գները պետության կողմից քիչ թե շատ կառավարելի կլինեն։ Իհարկե մեր կողմն աչքի առաջ անընդհատ ունի այն հանգամանքը, որ «ԱրմենՏել»-ի սեփականատերը հունական կողմն է, որի հետ Հայաստանը ստրատեգիական գործընկեր է, եւ նրա հետ նախօրոք պայմանավորվածություններ է անհրաժեշտ ձեռք բերել։

Ե՛Վ ԳՈՎԵԼ ԷՐ, Ե՛Վ ԿՍՄԹԵԼ

rshtuni

ՀԱՀ-ի փոխտնօրեն Հարություն Հարությունյանի պաշտպան Ռուբեն Ռշտունու խնդրանքով հավելյալ հայտնում ենք, որ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նախաքննական մարմնի հասցեին նրա ասած խոսքերի ամբողջական շարադրանքն այսպիսին էր. «Մեր ուղղությամբ էլ է կատարվել ու թերեւս կատարվում լարված աշխատանք։ Եվ արդյունավետ է, շատ արդյունավետ է։ Արդյունավետ է Հարություն Հարությունյանի անմեղությունն ապացուցելու տեսակետից»։

ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ 30 ՊԱՇՏՊԱՆ

Kromvel Grigoryan

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կսկսվի փաստաբան Կրոմվել Գրիգորյանի՝ քաղաքացի Տարոն Նիկողոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նշենք միայն, որ փաստաբանին պաշտպանելու ցանկություն են հայտնել թվով 30 պաշտպաններ, իսկ Տ. Նիկողոսյանը չունի պաշտպան։ Երկուսն էլ մեղադրվում են գլխավոր դատախազության շենքում (ՀԿԳ քննիչներից մեկի առանձնասենյակում) փոխադարձաբար միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու համար։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829