Ռոբերտ Քոչարյանին շնորհվել է Լիբանանի համալսարանի քաղաքագիտության պատվավոր դոկտորի կոչում։ Նրան դոկտորի թիկնոց են հագցրել։ Այս հանդերձանքով նախագահը խոստովանել է, որ երազել է գիտական աշխատանքով զբաղվել։ Սակայն իրադարձություններն այնպես են զարգացել, որ երկու երկրներում զբաղեցրել է ե՛ւ վարչապետի, ե՛ւ նախագահի պաշտոնները։ «Բայց դոկտորի կոչում առաջին անգամ եմ ստանում,- ասել է պրն Քոչարյանը։- Քաղաքական ասպարեզից դուրս գալուց հետո անպայման զբաղվելու եմ գիտությամբ՝ հիշելով, որ ես լիբանանյան համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ունեմ։ Շնորհակալություն, որ հուշեցիք իմ հետագա անելիքները»։
ՎԱՏ ԼՈՒՐ
Մի քանի պատգամավորներ խնդրեցին «Առավոտի» միջոցով փոխանցել իրենց բողոքը ԱԺ ճաշարանում խմորեղենների որակի կտրուկ անկման առությամբ։ Նրանց պնդմամբ, շուրջ 1 ամիս է, ինչ մսի կարկանդակի մեջ միս չի լինում, իսկ կարտոֆիլով կարկանդակի մեջ էլ՝ կարտոֆիլ։ Ցեխանման խմորակույտ ուտելը բնավ չի նպաստում օրենսդրական արդյունավետ աշխատանքին։