Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

У ВАС УС ОТКЛЕЕЛСЯ

Փետրվար 17,2000 00:00
astvacatur petrosyan

Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը այլեւս բեղ չունի եւ սանրվածքն էլ փոխել է։ Հիշենք, թե ինչպես էր ժամանակին Պյոտր Մեծը սափրել տալիս բոյարների թավ բեղ-մորուսը։ Նրանց հետ շաշկի էր խաղում, եւ եթե հաղթում էր, բոյարը ստիպված զրկվում էր մորուքից։ Չենք կարծում, թե նույն մեթոդներով նաեւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն է պրն Պետրոսյանին ստիպել զրկվել իր բեղից։ Մանրուք է, բայց հաճելի է…

ՕԺԻՏԸ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋԸ

zang

Մեր թերթում երեկ տպագրված այն լուրի առնչությամբ, թե Խոսրով Հարությունյանի փեսան նշանակվել է «Հրազդան» հյուրանոցի տնօրեն, «Առավոտ» զանգահարեց կառավարության գործերի կառավարչի տեղակալ Արամ Կարապետյանը եւ հայտնեց, թե «Հրազդանի» տնօրենի պարտականություններն առայժմ ինքն է կատարում։ Նաեւ նշեց, թե ազգակցական ոչ մի կապ չունի Խոսրով Հարությունյանի հետ ու դեռեւս ամուսնացած էլ չէ։

ԱՄՊԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ

amp

ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանը, պարզվում է, բացի երեկ մեր նշածից, էլի օբյեկտներ ունի։ Վարդան Մամիկոնյանի արձանի (Կինոյի տան դիմաց) հետեւում երեւում են բաց գույնի բարձրահարկ երկու բնակելի շենքեր (մեկը՝ թեք)։ Մ. Գասպարյանը դրանք կառուցելիս էլ է խախտում թույլ տվել։ Նախագծով այդ շենքերը պետք է լինեին հինգհարկանի։ Այնինչ նա նախագծից շեղվել է եւ հարկեր ավելացրել։

ԱՆԱՌՈՂՋ ՄՇԱԿՈՒՅԹ

lxh

Ղարաբաղում նույնպես հնարավոր են նախարարությունների միավորման դեպքեր։ Ամբողջական պատկեր առայժմ չկա, սակայն, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կմիավորվեն մշակույթի եւ… առողջապահության նախարարությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829