Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԽԱԽՏՈՒՄ Է

Փետրվար 16,2000 00:00
shinararutyun

Ապօրինի շինարարությունների բազմացման դեմ պայքարող կառույցների ու պաշտոնյաների մի մասը իզուր փորձում է պայքարել դրանց դեմ։ Անհույս է։ Որովհետեւ այլ պաշտոնյաներ էլ հանդիսանում են հենց խախտողները։

Օրերս հանդիպեցի մի ցցուն օրինակի։ Խեղճ ու կրակ, ցամաքած, առանց այն էլ ներսից աղտոտված Գետառը վաղուց արդեն կողքերից է կեղտոտվում։ Գետառի կողքին, ԵՊՀ-ին կից, հին Նորքի հայտնի կանգառին հարող տարածքում, անասնաբուժական- անասնաբուծական ինստիտուտի թամանյանական նախագծով կառուցված շենքին քիփ կպած՝ վաղուց մի անշուք սրճարան կար։ Այն ձեռք բերեց «Միասնություն» դաշինքի կողմից առաջադրված եւ թիվ 45 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանը։ Սկզբում նա սրճարանը վերցրեց ընդամենը վերակառուցման նպատակով, բայց այժմ արդեն ահռելի շինարարություն է սկսել։ Փորել է վերոնշյալ շենքի հիմքն ամբողջությամբ, որն, ինչպես նշեցինք, Թամանյանի նախագծած շենքերից է։ Մոտ երեք հարկի չափով փորելով իջել են գետնի տակ, վերոնշյալ շենքի հիմքը մնացել է օդում կախված։ Ինչ խոսք, նման դեպքերում արդեն անիմաստ է խոսել կատարածի էսթետիկական կողմի մասին, բայց, ի վերջո, բացի այն, որ անթույլատրելի է նման շինարարությունն այդտեղ կատարելը, այլեւ ինստիտուտի շենքը մի օր կփլվի։

Ու ամենահետաքրքիրն էլ այն է, որ կառուցողները չգիտեն, թե ինչ են կառուցում. այդ մասին հարցնողներից մեկին շինարարությունը վերահսկողը պատասխանել էր. «Սարքենք՝ հետո կորոշենք»։

 

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829