Հանրապետության քաղաքացիներից շատերը, թեեւ ներկա են, ապրում են, եւ շարունակում են զբաղվել իրենց գործերով, գերադասում են «անհայտ բացակայող» ճանաչվել։ Այդ կարգավիճակը դատարանով ստանալու համար շատ բան պետք չէ, պահանջվում է ընդամենը 5 վկա, եւ դու կարող ես ինչքան սիրտդ ուզի, անհետ-անհայտ բացակայել… Մեր փաստաբան գործընկերներից մեկը երեկ ասաց, որ 5 վկա էլ եթե գտնվի, ազգը անհայտ բացակայող կճանաչվի ու վերջ։
ՎԱՏ ԼՈՒՐ
Օրերս Հովհաննես Թումանյանի թանգարանի այգուց անհայտ չարագործն առեւանգել է մեծ գրողի տիկնոջ՝ Օլգա Թումանյանի կիսանդրին՝ հավանաբար, կարծելով, թե այն պղնձից է ձուլված։ Իրականում կիսանդրին չուգունից էր։ Ինչպես հայտնեցին «Առավոտին», քննչական խումբն արդեն զբաղվում է այս գործով։ Անհայտ է, սակայն, հաջողվե՞ց արդյոք չարագործին չուգունը պղնձի տեղ «սաղացնել»։