Դարձյալ ոչ առանց նախագահի աշխատակազմի միջամտության՝ «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունում երկու նոր պաշտոնյաներ են հայտնվել։ «Արմենիայի» նախկին աստղ Ռոբերտ Մավիսակալյանն այսուհետ պաշտոնավարելու է որպես «Պրոմեթեւսի» տնօրեն, իսկ Համլետ Ղուշչյանը՝ փոխտնօրեն։ Այս փոփոխություններն անտարակույս առավել կառավարելի կդարձնեն այս հեռուստաընկերությունը։
ՀԱՊՃԵՊ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Անդրանիկի աճյունը Հայաստան փոխադրելու որոշ հանգամանքներ առաջացրել են ֆրանսահայ համայնքի դժգոհությունը։ Նշվում է, թե ամեն ինչ շատ հապճեպ է արվել՝ համայնքը տեղյակ է պահվել վերջին րոպեին։ «Յառաջ» պարբերականն աճյունի վերաթաղումը դիտել է որպես քաղաքական մի քայլ՝ ուղղված Հայաստանի իշխանությունների վարկն ապահովելու նպատակին։
Կարդացեք նաև
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Է՞Լ ԵՆ ԾԵԾԵԼ
«Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀԱՀ-ի փոխտնօրեն Հարություն Հարությունյանի պաշտպան Ռուբեն Ռշտունին հաստատել է, թե հոկտեմբերի 27-ի գործով քննչական մարմինները բավական լարված եւ շատ արդյունավետ են աշխատում։ Իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին պրն Ռշտունին ասել է. «Այսօրվա պայմաններով՝ արդեն վատ չի։ Արդեն լավ է»։
ԿՈՒՅՐ՝ ԱՉՈՔ
Ըստ առողջապահության նախարարության պաշտոնյաներից մեկի՝ 92-93թթ. ծնված երեխաների 50%-ը թույլ տեսողություն ունի եւ դա պայմանավորված է այդ տարիներին նրանց ծնողների ոչ այնքան երջանիկ կյանքով։