Էներգետիկայի նախկին նախարար եւ ֆինանսների ներկայիս փոխնախարար Մերուժան Միքայելյանը բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքում հայտնեց, թե վերջերս որոշ ոլորտներում այնպիսի մարդկանց են ղեկավար նշանակել, «ովքեր գողացել են եւ վճարումները չեն կատարել»։ «Առավոտի» խնդրանքին ի պատասխան՝ անվանապես նշել այդ մարդկանց, պրն Միքայելյանն իր կարծիքը հայտնեց. «Դա էական խնդիր չի՝ կարեւորը երեւույթն է»։ Միայն հստակեցրեց, թե խոսքը էներգահամակարգում բավական բարձր պաշտոնների նշանակումների մասին է։
Կարդացեք նաեւ էջ 2։
ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԲՈՒՐԳԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՓԼՎԵԼ
Կարդացեք նաև
Աշոտ Բլեյանին առաջադրված մեղադրանքների երկրորդ դրվագով (որ առնչվում է դպրոցի տանիքի վերանորոգմանը) տուժող ճանաչված 10 անձինք երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, նշելով, թե իրենք իրենց Աշոտ Բլեյանից տուժածներ չեն ճանաչում։ Փոխարենն իրենց տուժած են համարել Երեւանի դատախազության կողմից, որն, ըստ հայտարարության մեջ արված պնդումների, իրենցից ցուցմունքներ է կորզել սպառնալիքներով, գործ հարուցելու եւ ձերբակալելու շանտաժով, խաբեությամբ եւ գիշերային հարցաքննությունների միջոցով։
ԷԼԻ՞ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ
ԱԺ-ի կոմունիստական խմբակցության որոշ ներկայացուցիչներ ստորագրություններ են հավաքում միանալու այն նախաձեռնությանը, ըստ որի պիտի արտահերթ նստաշրջան գումարվի սեփականաշնորհման ցանկից էներգետիկ բաշխիչ 4 ցանցերը հանելու օրակարգով։ Նախաձեռնությանը միացել են ԱԺ գրեթե բոլոր խմբակցությունների եւ խմբերի պատգամավորները՝ բացի «Միասնությունից»։
ՕԺԻՏ
Տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանի փեսան նշանակվել է «Հրազդան» հյուրանոցի տնօրեն։ Ի դեպ, նա հունվարի 2-ին էր ամուսնացել նախարարի դստեր հետ։