Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ԵՎ ԴՐՈՅԻՆ ՄԻ ՊԱՅՈՒՍԱԿԻ ՄԵՋ ՄԻ՛ ԴՐԵՔ

Փետրվար 15,2000 00:00

Հարգելի պարոն Աբրահամյան:

Մեծ հետաքրքրությամբ Ինտերնետի միջոցով կարդում եմ Ձեր խմբագրած «Առավոտ» օրաթերթը: Ուստի առաջին հերթին պետք է շնորհավորեմ Ձեզ եւ թերթի բոլոր լրագրողներին արգասաբեր աշխատանքի համար:

Սակայն թույլ տվեք չկիսել ձեր կարծիքը, որ արտահայտեցիք «Նոր վերաթաղումներ» հոդվածի մեջ: Նախ՝ չեմ ընդունում, երբ Անդրանիկին եւ Դրոյին դնում եք նույն պայուսակի մեջ: Այստեղ պետք է տարանջատել՝ ով ով է: Դրոյի մասին այնքան գրքեր կան, որ պատիվ չի բերում մեր ազգին: Խոսքը գնում է նացիստների բանակին իր աջակցության մասին:

Իսկական հերոսի՝ Անդրանիկի վերաթաղումը Հայրենիքի մեջ ես համարում եմ արդար գործ՝ այդ միջոցով մենք ցույց ենք տալիս, որ կարող ենք պետականորեն մոտենալ անցյալի լուրջ հարցերին: Այդ պատճառով պետք է զգույշ լինենք մյուս գեներալի՝ այսինքն՝ Դրոյի հարցում: Դուք ավելի, քան ես, իրավունք ունեք խոսելու չվճարված թոշակների մասին, սակայն հեռվից կարծում եմ, որ թոշակները կճարվեն՝ կաշառակերությունը եւ գողությունը նվազագույնի հասցնելով, բյուջե հարկելով եւ ոչ թե արդար ձեռնարկումների համար դրամը խնայելով: Սա է իմ կարծիքը:

ԴԻԵԳՈ ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ,

ռադիո «Արմենիա», Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Մեծ սիրով, աննշան խմբագրմամբ տպագրում ենք մեր ընթերցողի e-mail-ով ստացած նամակը: «Առավոտը» հարգում է ցանկացած կարծիք եւ չի ենթադրում, որ իր արտահայտած տեսակետը վերջին ատյանի ճշմարտություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829