Պարզվում է, որ 2000 թվականի բյուջեի նախագծի հիմնական ուղղվածությունները նշել է էկոնոմիկայի նախարար Արմեն Դարբինյանը։ Նա նաեւ բյուջետային ուղերձի հեղինակն է։ Եվ երեկ լրագրողներին հայտարարել է. «Ես անձամբ պատրաստ եմ պաշտպանել ուղերձը ցանկացած պահի»։
ՉԱՐԱԳՈՒՇԱԿ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Պետական պաշտոնաթերթերի գոյությունը եւ պետբյուջեից դրանց ֆինանսավորումը հիմնավորելու համար շատ անգամ որպես փաստարկ նշվում է պետականության արժեքները քարոզելու անհրաժեշտությունը։ Ահա թե այդ քարոզչությունն ինչպես է արտահայտվում երբեմն։ «ՀՀ»-ի փետրվարի 12-ի համարում հրապարակվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանի հոդվածը, որի մի ծավալուն հատվածը փնովում է Հայաստանի անկախությունը։ Գառնիկ Անանյանը մեր անկախությունն անվանում է ոչ այլ կերպ, քան «չարաբաստիկ», որը մասնավորապես «մեծ հարցականի տակ դրեց մեր ինքնության գոյատեւումը»։ Եվ, վերջապես, պրն Անանյանը չարագուշակ կանխատեսում է, որ անկախության շարունակվելու դեպքում «Հայաստանը կդառնա սոսկ աշխարհագրական մի տարածք, ուր ֆիզիկական գոյություն է քարշ տալիս երբեմնի հայ ժողովուրդ համարվող մի հանրություն…»։ Պետական քարոզչությունն իրոք լավ հիմքերի վրա է, այնպես չէ՞։
Կարդացեք նաև
ԹԱՂԱՊԵՏԸ ՏԵՂԱՎՈՐՈՒՄ Է ԻՐ «ԿԱԴՐԵՐԻ՞Ն»
Էրեբունու բնակիչներից մեզ ահազանգեցին, որ Էրեբունու թաղապետը կարգադրել է իր տարածքի 17 մանկապարտեզների վարիչներին աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Թաղապետը որեւէ կերպ իր այդ անհիմն հրահանգը չի պատճառաբանում, բայց եւ սպառնում է վարիչներին։ Մանկապարտեզների վարիչները վախեցած՝ չգիտեն ինչ անել, ինչպես վարվել, ում դիմել։