Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 12,2000 00:00
vano

«Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը Սամվել Գեւորգյանից հետաքրքրվել էր, թե ինչ ուշագրավ դեպք կարող էր հիշել 1998-ի փետրվարյան այն օրերից, երբ Հայաստանի նախագահից հետո իրենք եւս հրաժարական տվեցին։ Սամվել Գեւորգյանը, որ այդ ժամանակ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահն էր, պատմել է. «Հրաժարականիցս անմիջապես հետո Վանո Սիրադեղյանի հետ դուրս եկա միջանցք։ Ասացի՝ Վանո, էդպես էլ ինձ տուն չտվեցիր էլի։ Ձեռքը խփեց ծնկին ու ասաց. «Վա՜յ, կներես։ Մոռացել էի»։ Վանո Սիրադեղյանը հաստատել է. «Երեւի իրոք ամենահիշարժան պահն էդ է եղել»։

ՎԱՏ ԼՈՒՐ

gyulumyan

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ իր ելույթում հայտարարեց, թե մեր զանգվածային լրատվամիջոցներն ամեն օր խախտում են անմեղության կանխավարկածը՝ մարդկանց վանդակի մեջ ցուցադրելով։ Եվ հիշեցրեց արտերկրում հաստատված ավանդույթը, թե այնտեղ դատապարտյալների դեմքը ներկայացնում են գերազանցապես գծանկարների միջոցով՝ այն էլ, եթե իրենք չեն առարկում եւ համաձայն են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829