Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆԿՈՒՄ

Փետրվար 12,2000 00:00

ԱՆԿՈՒՄ «Առավոտի» տեղեկություններով՝ հունվարին հավաքվել է 1 մլրդ դրամի հարկ։ Մինչդեռ անցած տարվա հունվարին հավաքվել էր 4 մլրդ։ Ի դեպ, եթե նկատի առնենք, որ 1996-ին միայն մեկ ոլորտից՝ ավիացիայից, պետությունը ստանում էր տարեկան շուրջ 10 մլն դոլարի հարկ, ապա հեշտ է հաշվարկել, որ այսօր բոլոր ոլորտներից հավաքվածի գրեթե կեսն այն ժամանակ միայն ավիացիայից էր ստացվում։ ՎԵՐԱԹԱՂՄԱՆ ՕԳԳ-Ն Հայ լուսանկարիչները խառնված են ու ամեն գնով պատրաստվում են ձեռք բերել, ապա եւ բազմացնել զորավար Անդրանիկի եւ Դրոյի լուսանկարները։ Նրանց վերաթաղման ծեսի շրջանում ճարպիկ լուսանկարիչները լավ բիզնեսի հեռանկար են տեսնում։ ԴԵՍՊԱՆԻ ՆԱՄԱԿԸ «ԱՌԱՎՈՏԻՆ» Երեկ խմբագրությունը ստացավ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոյի նամակը, որում դեսպանը իր երախտագիտությունն է հայտնում Ուկրաինայի ներքաղաքական գործընթացների նկատմամբ «Առավոտի» ուշադրության համար։ Պրն Բոժկոն հայտնում է, որ փետրվարի 8-ից Ուկրաինայի Գերագույն ռադայի լիագումար նիստերին մասնակցում են թե՛ քաղաքական մեծամասնության, թե՛ փոքրամասնության ներկայացուցիչները։ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ Երկուշաբթի օրվանից «Ա1+»-ով ցուցադրվող «Դատական ալիք» հաղորդաշարը կսկսվի ժ. 19.15-ին։ Մեր սիրասուն դատավորները հաճախ էին դժգոհում, թե ավելի վաղ սկսվող հաղորդմանը չէին հասցնում հետեւել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել