Ռուսաստանյան OPT հեռուստաալիքով կիրակնօրյա «Ինչպես է դա եղել» ծրագրից հետո «Առավոտը», ի թիվս այլ հարցերի, դիմել էր ԱԺ պատգամավոր, այդ հաղորդման մասնակից Հմայակ Հովհաննիսյանին՝ ճշտելու նրա տեսակետը վերոնշյալ հաղորդման մասին։ Տեխնիկական պատճառներով նրա տեսակետը դուրս էր մնացել նյութից, որն էլ այսօր (ուշացումով) ներկայացնում ենք։
– Երկուսուկես ժամ է տեւել նկարահանումը։ Մոնտաժը հաջող չեմ գտնում։ Հաղորդումը մի տեսակ նկարագրական էր։ Ոչ մի վերլուծություն։ Դա բնորոշ է OPT-ին ընդհանրապես, այդ ծրագրին՝ մասնավորապես։ Երկուսուկես ժամ տեւած միջոցառմանը հայտնել եմ իմ մտավախությունը, որ եթե մենք այս ողբերգությունը մեկնաբանելիս դրան վերաբերվենք որպես շոուի, ապա ցանկալի վիճակի մեջ կդնենք հանցագործներին։ Նրանք ի սկզբանե դա էլ ուզում էին, որ ոճրագործությունը մեկնաբանվելիս գունազարդվի, պարունակի հերոսացման իմաստ։
Պրն Հովհաննիսյանի կարծիքը՝ հաղորդման մակերեսային լինելու վերաբերյալ, կիսում ենք նաեւ մենք։
Լ. Ա.