«Առավոտ» զանգահարած ընթերցողներից մեկն իր բուռն ուրախությունն արտահայտեց այն առիթով, որ վերջապես իրականացավ «Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա» պատվիրանը։
ՎԱՏ ԼՈՒՐ
Հոգեբաններն այս երեւույթն անվանում են «լքված կնոջ բարդույթ», որն արտահայտվում է քեզ հաջորդողի նկատմամբ խանդի եւ սեւեռուն ատելության դրսեւորումներով։ Կարծես թե նման մի բարդույթի դրսեւորում է, որ Հրանտ Բագրատյանը մինչեւ հիմա այդպես էլ չի կարողանում հաղթահարել իր բացասական զգացումները վարչապետի պաշտոնում իրեն փոխարինած Արմեն Սարգսյանի նկատմամբ։ Այսպես, Էբերտի հիմնադրամի վերջին քննարկումներից մեկի ժամանակ պրն Բագրատյանը նախ անուղղակի, բայց խիստ պարզորոշ ակնարկներով էր անդրադառնում Արմեն Սարգսյանի որոշ հատկություններին։ Իսկ երբ ներկաներից մեկը հրապարակեց այն երկրների ցանկը, որտեղից Հայաստան բենզին է ներկրվում եւ շարս Պանամայի ու Բանգլադեշի նաեւ Անգլիայի անունը տվեց, Հրանտ Բագրատյանը ջղային բացականչեց. «Լոնդոնից է, Լոնդոնից։ Հենց մեր դեսպանատնից էլ բերում են»։