Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՉԼԻՆԵՐ…

Փետրվար 11,2000 00:00
guluzade

Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն օրերս ԼՂ հիմնահարցի վերաբերյալ «Սի-Էն-Էն»-ի կազմակերպած շուրջ կեսժամանոց կլոր սեղանի ընթացքում հայտարարել է, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը Ստամբուլում մի փաստաթուղթ էին ստորագրելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման սկզբունքների վերաբերյալ։

ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ

pashton

Զարգացման հայկական գործակալության տնօրեն Գագիկ Եղիազարյանին այդ պաշտոնում փոխարինել է վարչապետի խորհրդական Վլադիմիր Մովսիսյանի որդին։

ՈՐ ՀԱՅԵՐԵՆԸ ՉՄՈՌԱՆԱՆ

rus

Ըստ «Առավոտին» հասած լուրերի՝ ՀՀ ազգային անվտանգության նախարարությունում՝ Սերժ Սարգսյանից հետո, որոշակի կարգապահական խստություններ են մտցվել։ Մասնավորապես, նախարարի կարգադրությամբ՝ գոնե նախարարության շենքում խստորեն արգելվում է խոսել ռուսերեն։

ԱԱՆ-ԻՑ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ 2 ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻՆ

mnjoyan

Ընդամենը մի քանի օր առաջ տեղեկացել էինք, որ թիվ 1 մեկուսարանում 5 պատժախցեր են ավելանալու։ Թե ում պետք է տեղափոխեին, հայտնի չէր։ Եվ ահա, փետրվարի 9-ին ԱԱՆ-ից թիվ 1 քննչական մեկուսարան են տեղափոխվել «Դրո» գործով մահապատժի դատապարտված Արմենակ Մնջոյանն ու Արսեն Արծրունին։ Վերջիններս 5 տարի շարունակ գտնվում էին ԱԱՆ-ում։

ԱՅԼԵՎՍ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ

kalanq

Փոխվել է Հայկոոպի վարչության նախկին նախագահ Ռազմիկ Դանիելյանի խափանման միջոցը, որն ԱՄՆ-ից վերադառնալուն պես՝ ձերբակալվել էր օդանավակայանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829