Արդարադատության նախարարությունը գրանցել է կենսաթոշակային ապահովման հիմնադրամի պաշտոնաթերթը, որը խիստ յուրօրինակ անվանում ունի՝ «Ջահել չես մնա»։ Ականատեսների վկայությամբ, այդ թերթի գլխագրի վերջին «ա» տառից մի արցունքի կաթիլ է կախված։ Թերեւս չենք սխալվի ենթադրելով, թե այդ արտասվողի բնորդը եղել է այն ծերունիներից մեկը, որն այլոց պես դեկտեմբերից հետո թոշակ չի ստացել։ Դրա փոխարեն հիմնադրամը նրան շուտով թերթ կտա։
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՍՏՈՒԳՈՒՄ Է
Փետրվարի 7-ին նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի թիվ 20 հրամանով գյուղատնտեսության նախարարություն են գործուղվել նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները, որոնք պիտի մասնակի ուսումնասիրություններ կատարեն վարկային ծրագրերի եւ դրամաշնորհների իրականացման ընթացքի վերաբերյալ։
Կարդացեք նաև
ՆՐԱՆՔ ԱՂԱՍՈՒ ՀԵՏ ՉԵՆ
«Իրավունք եւ միաբանության» անդամներ Հայկ Բաբուխանյանը, նաեւ՝ Արտաշես Գեղամյանը չեն ստորագրել Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցությանն աջակցող խորհրդարանական խումբ ստեղծելու օգտին։ Աղասի Արշակյանը երեւի իր խմբակիցներից նեղացած կլինի։
Ավելի մանրամասն՝ 3-րդ էջում։
ԼԱՎ ՉԵՆ ՀԱՇՎՈՒՄ
Շատ է խոսվում Սուքիասյանների ձեռքբերումների մասին։ Ազգովի հաշվում են նրանց փողերը՝ մոռանալով նրանց կատարած գործունեությունը եւ պետությանը բերած նրանց օգուտները։ Օրինակ՝ Սեւանի «Ալրաղաց» գործարանը, որ 1997 թ. դեկտեմբերին մոտ 230 մլն դրամով գնեցին Սուքիասյանները։ Ոչ ոք չի խոսում, որ այդ գործարանն այն ժամանակ պետությանը պարտք էր մոտ 1 միլիարդ 20 մլն դրամից ավելի։ Սուքիասյանները պարտքը մարեցին, աշխատատեղեր ստեղծեցին եւ վերականգնեցին թալանված ու քանդված գործարանը։
Այլ օրինակների մասին կարդացեք էջ 6: