Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

Փետրվար 10,2000 00:00

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գլխավոր հաշվապահը երեկ դատարանին իր միջնորդության մեջ նշել է. «Ձերբակալմանս հենց սկզբից քննիչ Հովիկ Պետրոսյանը պայման էր առաջադրել ցուցմունքներ տալ Աշոտ Բլեյանի դեմ՝ իբր ինձ վերագրվող արարքները կատարել եմ Բլեյանի հանձնարարությամբ։ Դրա փոխարեն նա խոստանում էր փոխել խափանման միջոցս։ Հայտարարում եմ՝ կրթահամալիրում աշխատելուս ամբողջ ընթացքում Աշոտ Բլեյանի կողմից մեզ անօրինական գործողություններ պարտադրելու որեւէ քայլ չի եղել»։

«ՌԱՎՎԻՆ» ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է

ehova

«Առավոտն» արդեն գրել էր, որ «Ռավվի» ոչ պետական բուհի 4 հիմնադիրներից մեկը՝ Վարդան Ղազարյանը, լինելով «Եհովայի վկաներ» աղանդի անդամ, համալսարանում զբաղվում էր ուսանողների հոգեորսությամբ։ Ղազարյանին իր գործում չաջակցելու համար հեռացված մի քանի աշխատակիցներ դիմել են նաեւ կրոնի գործերի պետական խորհուրդ, որն էլ իր հերթին գործերն արդեն հանձնել է դատախազություն։

ՏԵՂԻՆ ՆՎԵՐ

nver

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի զավակը Անգլիայից վերադառնալով հայրիկի համար խիստ օրիգինալ նվեր է բերել՝ անգլիական խորհրդարանի շենքի մակետ-հուշանվերը։ Կարծում ենք՝ խիստ խորհրդանշական նվեր է, զավակը ճիշտ է ընկալել իր հոր տեղն ու դերը այս հասարակության մեջ։ Իսկ եթե շատ մոտ ապագայում Հայաստանի խորհրդարանի շենքի հուշանվեր-մակետը սկսի արտադրվել ասենք Սիլ-Գրուպի կողմից, զարմանալ հարկավոր չէ։ Կարելի է զարմանալ այն դեպքում, եթե անգլիացի խորհրդականներից մեկի երեխան Հայաստան կայցելի եւ վերադարձին հորը նվեր կտանի այդ հուշանվերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829