Ե՛ւ քաղաքականությանը, ե՛ւ տնտեսությանը
Երեկ լրագրողները փորձել են պարզել Ռոբերտ Քոչարյանի տեսակետը ԵԿՄ Ծաղկաձորի նիստում հնչած հայտարարությունների մասին, բայց նախագահն ասել է, որ կպատասխանի, եթե հարցը լինի «ոչ քաղաքական»։ Նաեւ խնդրել են մեկնաբանել, թե որքանով է իրատեսական 2000 թվականի բյուջեի նախագիծը եւ Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես խոստովանել է. «Ըստ էության, կարող եմ ասել, ես ուղղակի նաեւ դիտորդի կարգավիճակով եմ բյուջեին հետեւում»։
«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՊԵՍ
Կարդացեք նաև
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցին, թե որեւէ երաշխիք կա՞, որ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հետեւանքով էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանալու, էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանը պատասխանեց. «Երաշխիք այս պահին ոչ ոք չի կարող տալ»։ Բայց եւ դարձյալ խոստացավ, որ մինչեւ 2002 թվականը սակագինը չի փոխվի։
ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ
Նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը մտադիր է վերաքննիչ դատարանում բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումն իր պաշտպանյալի կալանքի ժամկետը մինչեւ ապրիլի 15-ը երկարացնելու վերաբերյալ։
Կարդացեք նաեւ էջ 3։
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍԻ ՇՈՒՐՋ
ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը երեկ կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում համատեղ քննարկումներ անել այն հարցերի շուրջ, որոնք արծարծում էր պատգամավոր Աղասի Արշակյանը։ Այն է, թե մեր արտաքին քաղաքական գերատեսչությունն ինչո՞ւ է այսպիսի զգուշավոր վերաբերմունք դրսեւորում Ռուսաստան-Բելառուս դաշինքի նկատմամբ, այդ պայմանագրի ո՞ր կետը Հայաստանի ազգային շահերից չի բխում եւ այլն։