Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵՂՐԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ

Փետրվար 09,2000 00:00

«Վերջին ժամանակներս հանրապետության ամենատարբեր լրատվամիջոցներով, Ղարաբաղյան հիմնահարցի լուծման գործում շահարկվում է Մեղրիի տարածաշրջանի փոխանակման խնդիրը։ Արցախի հիմնահարցի առնչությամբ եղած բանակցությունների գաղտնիությունը, տարածվող լուրերը պաշտոնապես չհերքելու փաստը, Մեղրիի մտահոգող խնդիրների նկատմամբ անտարբերությունը, ֆինանսատնտեսական կոնկրետ ներդրումների բացակայությունը, հուսալքության, խուճապի եւ անպաշտպանվածության զգացում են առաջացրել մեղրեցիների շրջանում։ Արդյունքը՝ աճող աղքատությունն է, սեփական հողի վրա գոյատեւելու անհնարինությունը, արտագաղթը։

Նման իրավիճակը փոխելու, իշխանությունների նկատմամբ հավատը վերականգնելու, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի սիրելի բնակավայրի գոյությունը հարատեւելու համար, ձեզանից պահանջվում է հարցը բարձրացնել պետության ղեկավարների առջեւ, պաշտոնապես հերքելու Հայաստանի հարավային դարպասի փոխանակման մասին ասեկոսեները։

Հարկ ենք համարում շեշտել, որ մեր հողը միշտ էլ պաշտպանվել է արյամբ, եւ երբեք ոչ մեկին չի զիջվի։

Մեղրիի ենթամասի ընտրողներ, 8 փետրվարի»

Հ. Գ. Մեղրու բնակիչների նամակը ներկայացնելուց հետո պատգամավոր Գրիգոր Հարությունյանն ասաց, որ Մեղրիում արդեն կոնկրետ են խոսում, որ յուրաքանչյուր բնակչին տրվելու է 5 հազար դոլար, յուրաքանչյուր տան համար՝ 10 հազար դոլար։ Վերջում պատգամավորը պահանջեց, որ իշխանություններն այս ամենին պատասխանեն եւ մեղրեցիներին այսպիսի նյարդային վիճակում չթողնեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829