ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Արմեն Աբգարյանին մաքսանենգության մեղադրանք առաջադրելու առնչությամբ Հայաստանի մաքսային համակարգի մի նախկին աշխատակից հիշեց, որ Ամուլյան այն 20 ազնիվ մարդկանցից էր, որոնց միջոցով Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր առողջացնել այդ համակարգը։ Մեր զրուցակցի վկայությամբ, Արմեն Աբգարյանն անպաշտոն վերահսկում էր ոչ միայն Բագրատաշենի առեւտուրը, այլեւ գրեթե ողջ մաքսային համակարգը։
ՑՈՂՈՒՆԸ ԵՎ ԱՐՄԱՏԸ
ՀՀՇ վարչության գործուն եւ սառեցված անդամները տարանջատված են մասնակցում դատավարություններին։ Ասենք՝ Անդրանիկ Հովակիմյանը, Արարատ Զուրաբյանը, Վահագն Հայոցյանը մշտապես ներկա են Վահան Հարությունյանի եւ մյուսների դատավարությանը։ Իսկ Աշոտ Բլեյանի դատարավարությանը ներկա են լինում Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Բագրատ Ասատրյանը, Շահեն Պետրոսյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը։
Կարդացեք նաև
ԵՍ ՌԱՄԻԿ ԻՄ, ԻՇԽԱՆ ԴԱՌՆԱԼ ԻՄ ՈՒԶՈՒՄ
Հայաստանի ազնվականների միության նախագահ պրն Փիրումյանից «Առավոտը» տեղեկացավ, որ վերջին մեկ տարվա ընթացքում ազնվականի կոչում ստանալու դիմումով միություն են դիմել 5 ընտանիք։ Այսպիսով, Հայաստանի ազնվական ընտանիքների թիվն այլեւս 355 է։
ԳԵՐԿՈՐՈՒՍՏԸ ՍԱԿԱԳՆԻ ՎՐԱ ՉԻ՞ ԱԶԴՈՒՄ
Անկախ էներգետիկ հանձնաժողովի նախագահ Վլ. Մովսիսյանը պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց, որ հոսանքի գերկորուստները սակագնի մեջ չի ներառվում, դա սեփականատիրոջ վնասն է։ Ամբողջ 1999-ին գերկորուստը կազմել է 9,5-10%, 2,2 մլրդի ապրանքային մնացորդ է գրանցվել։ Այս երկուսը միասին կազմել է 11-13%։