1993-ի մարտի 9-ին ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը գրել էր ՌԱԿ կենտրոնական վարչության փոխատենապետ Հայկաշեն Ուզունյանին. «Հաճույքով հայտնում եմ, որ շաքարավազի բաժանումն ավարտված է։ Այն տեղի ունեցավ կազմակերպված եւ նպաստեց մեր կազմակերպությունների հեղինակության աճին»։ «Առավոտի» հարցին, թե այդ շաքարավազն իրո՞ք նպաստեց ՀՌԱԿ-ի հեղինակության աճին, Ռուբեն Միրզախանյանը պատասխանեց. «Անշո՛ւշտ։ Քանի որ ՀՀՇ-ն 1993-ին ժողովրդից խլել էր ոչ միայն շաքարավազը, այլ նաեւ լույսը, հույսը եւ հավատը։ Այնպես որ՝ ցանկացած կազմակերպության ներդրում՝ թեկուզ շաքարավազի ձեւով, կարող էր իհարկե առաջացնել հիացմունք եւ ցնծության տարբեր տեսակի դրսեւորումներ»։
Կարդացեք էջ 3։
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐԿԱԾԸ ԴԵՌ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է
Կարդացեք նաև
Օրերս թերթերից մեկում հրապարակվել էր, թե հոկտեմբերի 27-ի նախաքննությամբ հերքվածներից է նաեւ Սամվել Բաբայանին որոշակի դերակատարություն վերապահող վարկածը։ «Առավոտի» հարցին ի պատասխան, զինդատախազությունից վստահեցրին, թե այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում։
ԱՂԱՍԻՆ ԵՎՍ 17-ԻՆ ԻՐԵՆՈՎ ԱՐԵՑ
ԱԺ 17 պատգամավորներ տարբեր խմբերից եւ խմբակցություններից ստորագրել են մի հայտարարություն, որի մեջ ասված է, թե իրենք ցանկանում են զբաղվել «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նոր միության կազմավորման խնդրին աջակցելու հարցերով։ Այս մասին երեկ պատգամավորներին հայտնեց Աղասի Արշակյանը։
Կարդացեք նաեւ էջ 2։
ՆՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՌԿԱ ՉԷԻ՞Ն ՄԻՆՉ ԱՅԺՄ
Էբերտի հիմնադրամի վերջին քննարկման ժամանակ «21-րդ դար» կուսակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը հայտարարեց. «Մինչեւ քաղաքական համակարգը չսկսի կենդանության նշաններ ցույց տալ՝ որեւէ հույս չկա, որ կարելի է սկսել վերականգնել ընտրությունների մեխանիզմը։ Անկեղծորեն եմ ասում, այսօր հրաժարականների եւ պաշտոնանկության մասին խոսելն անիրական է»։
Հիշեցնենք, որ մինչ այս Դավիթ Շահնազարյանը միշտ պնդել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնազրկման անհրաժեշտության մասին։