Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 08,2000 00:00
vchrabek

Երեկ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, դիմեց վճռաբեկ դատարանին։ Մինչդեռ կարող էր, չէ՞, սրբագրել մասնավորապես Սերժ Սարգսյանի պատվի եւ արժանապատվության դեմ գործած իր մեղքերը եւ մեկ առ մեկ հերքել։ Նախ, որ չպե՛տք է տարանջատվեն ՆԳ եւ ԱԱ նախարարությունները։ Պիտի հերքվեր Ռազմիկ Մարտիրոսյանի հարցազրույցը, որը դեմ էր տարանջատմանը եւ հերքվեր նաեւ Էդվարդ Եգորյանի հարցազրույցը, որը դրա կողմնակիցն էր։ Եվ վերջապես, որպես հերքում պիտի վճռականորեն հայտարարվեր, թե չի՛ կարելի կռել Սերժ Սարգսյանի քանդակն իր «Միցուբիշիի» յուղը փոխելիս։

ՎԱՏ ԼՈՒՐ

toto

Փետրվարի 1-ից Հարություն Հարությունյանի փաստաբան Ժորա Խաչատրյանը հրաժարվել է Հարությունյանի պաշտպանությունից։ Մեր տվյալներով՝ փաստաբանից հրաժարվել էր ինքը՝ պաշտպանյալը։ «Առավոտի» խնդրանքին՝ ներկայացնել պաշտպանությունից հրաժարվելու մոտիվները, պրն Խաչատրյանն ասաց. «Ոչ մի բամբասանքի մի հավատացեք։ Ուղղակի անհրաժեշտ էր, որ ես չմասնակցեմ։ Դա իմ անձնական խնդիրն է, որը հրապարակման ենթակա չէ»։ Ճշտեցինք նաեւ, որ պաշտպանյալից պրն Խաչատրյանը հրաժարվել է Հարությունյանի հետ փոխադարձ համաձայնության գալով։ Վերջինիս պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ռուբեն Ռշտունին, սակայն, չի բացառում, որ Ժորա Խաչատրյանի «հրաժարականը» իր պաշտպանյալի հետ տարաձայնությունների հետեւանք է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829