Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԷ

Փետրվար 08,2000 00:00
Levon Ter-Petrosyan

Երեկ «Առավոտը» ստացավ ՀՀ առաջին նախագահի գրասենյակի հաղորդագրությունը, որում ասված է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը 1999 թ. հոկտեմբերի 28-ից հետո որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել, ուստի պատասխանատու չէ իբր թե իր անունից հնչող հրապարակումների համար»։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին «A1+»-ի «Այբ-Ֆե» ծրագիրը, առանց հստակ վկայակոչության, ՀՀ առաջին նախագահին էր վերագրում ինչ-ինչ դատողություններ։

9 ՏԱՐԻՆ ԿԴԱՌՆԱ՞ 8

vchrabek

«Հայծխախոտ» ընկերության վարչության խորհրդի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մահափորձը կազմակերպած Աշոտ Սարգսյանը («Հայծխախոտի» նախկին գործադիր տնօրեն Լիդիա Սարգսյանի որդին) դիմել է վճռաբեկ դատարան, խնդրելով բեկանել վերաքննիչ դատարանի վճիռը։ Վերջինս այս տարվա հունվարին 9 տարվա ազատազրկում սահմանեց Աշոտ Սարգսյանի համար։

ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 15-Ը

Aleqsan Harutyunyan

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը երկու ամսով երկարաձգեց նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը։ Այս վճռի համար հիմք ծառայած հիմնավորումները «Առավոտի» խնդրանքով Ալեքսան Հարությունյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Սահակյանը մեկ բառով բնորոշեց՝ «Աբսուրդ»։

ԵԿՄ ԾՐԱԳՐԵՐԻՑ

ekm

ԵԿՄ վարչության ընդլայնված նիստում հետագա ծրագրերի մասին ասվեց, որ տնտեսական ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել աղբի վերամշակման գործարան, դեղագործական դեպարտամենտ՝ դեղամիջոցների արտադրության եւ մեծածախ բաժիններով, բուժվերականգնողական դեպարտամենտ՝ իր հիվանդանոցով ու պոլիկլինիկայով։ Մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, տեղի կունենա ԵԿՄ նոր մասնաշենքի եւ Սպարապետի կիսանդրու բացման արարողությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829