Մեկ տարի առաջ, փետրվարի 8-ի գիշերը դադարեց բաբախել ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սիրտը։ Նախաքննական մարմնի վարկածով՝ նա ինքնասպանություն էր գործել։ Սակայն գործի նման բացահայտումը կասկածելի է ոչ միայն Արծրուն Մարգարյանի մերձավորների եւ բարձրագույն հրամանատարական կազմի համար։ Վերջերս՝ հունվարի 26-ին, այս դեպքը սպանություն որակեց ներքին զորքերի նախկին հրամանատար, ամբաստանյալ Վահան Հարությունյանը, պնդելով, թե դրա ետեւում նույն մարդիկ են, ինչ, ասենք, Ռուբեն Հայրապետյանի ավտոմեքենայի պայթյունի դեպքում (տնտեսական շարժառիթներով կատարված այս հանցագործությունն, ի դեպ, բացահայտված է)։ Եվ չնայած այն պնդումներին, թե Վազգեն Սարգսյանն էլ էր համոզվել, որ Արծրուն Մարգարյանն ինքնասպան էր եղել՝ վարչապետ Արամ Սարգսյանը շաբաթ օրը պնդեց հակառակի մասին։
Կարդացեք էջ 3։
ԷԼ ԴՐԱՆՑ ԼԱՎԸ ՈՐՆ Ա՞
Կարդացեք նաև
Վարչապետ Արամ Սարգսյանն ասաց, որ ինչ եկել չի եկել՝ բոլոր նախարարների մասին ասում են վատն ա. «Էս վատն ա, էս վատն ա, էն վատն ա։ Չկա մի նախարար, որին ասեն, որ լավն ա։ Բա դուք ո՞նց եք ուզում, էդքան վատ նախարարների մեջ մի հատ թազա վարչապետն ի՞նչ ա անելու՝ քաղաքական ու պրակտիկ բոլոր հոսանքներով, բոլոր սարդոստայնների տեղն իմացող ու իրենց գաղտնի, կոնցեպտուալ թղթերը պահած՝ նախարարների մեջ։ Հազար տարվա իրենց կուտակած հարցերը առաջ են քաշում, խամ տղա են ճարել, էլի»։ Եվ ըստ վարչապետի, միայն պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանի գործից է հասկանում. «Նրա գործը հարկ հավաքելն ա, որ ասի ինչքան հավաքեց, ինչքանն ա հերիք եւ այլն։ Իսկ մնացածների խնդիրն այլ է»։
Կարդացեք էջ 2:
ՊԵՐ ԼԱՇԵԶԻՑ՝ ԵՌԱԲԼՈՒՐ
Զորավար Անդրանիկի աճյունը Եռաբլուրում կվերաթաղվի փետրվարի 20-ին։ Անդրանիկ Օզանյանի հարազատների եւ Ֆրանսիայի կառավարության հետ ձեռք են բերվել բոլոր նախնական պայմանավորվածությունները։ Աճյունը տեղափոխելու նպատակով՝ փետրվարի 14-ին Փարիզ կմեկնի վարչապետի օգնական Անդրանիկ Հակոբյանը։