Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԻՆՉ 98-Ը ԵՎ ՀԵՏՈ

Փետրվար 05,2000 00:00
Andranik manukyan

«Միասնություն» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը «Առավոտի» խնդրանքով այսպես գնահատեց երկրի վիճակը Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ եւ հետո.«93-ից 95-ի վերջը ժողովրդի վիճակը շատ ծանր էր։ Բայց ոչ այս աստիճանի։ 96-ի սկզբին ստաբիլացում նկատվեց, իսկ 97-ի նման լավ տարի չեմ հիշում նաեւ բիզնեսի ծաղկման առումով։ 98-ի իշխանափոխությունից երկրի վիճակը, բնական է, մի փոքր վատացավ։ Իսկ Ռուսաստանի օգոստոսյան ճգնաժամից հետո ժողովուրդն ընկավ փոսը, ինչպես ասում էր Կարեն Դեմիրճյանը։

Որ ասում են՝ Վանո Սիրադեղյանի կազմակերպած սպանություններ, բա հոկտեմբերի 27-ի՞ սպանությունները։ Վանո Սիրադեղյանի դեպքում կասկածում եմ, որ ինքն է պատվիրատուն, բա հոկտեմբերի 27-ի արյո՞ւնը ում վրա է։ Ես ՀՀՇ-ի կողմնակից չեմ, պարզապես այն ժամանակ ժողովրդի վիճակն ավելի լավ էր, քան այսօր։ Կան ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ։ Ինձ թվում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ խելոք մարդ է, եւ նա սպասում է։ Ասում է՝ տվեցի իշխանությունը, տեսնեմ ի՞նչ եք անելու։ Ինձ թվում է, նա առայժմ սպասում է։ (Մեր այն հարցին, թե ինչին է սպասում, պրն Մանուկյանը պատասխանեց- Լ. Ա.)։ Պատահակա՞ն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե հայտնի ուժերի դրդմամբ հրաժարական էր տալիս։ Պատահական հայտարարություն նա կյանքում չի անի։ Եվ մի քանի տարի հետո այդ հայտնի ուժերի միջոցով կգա իշխանության։ Իշխանություն ունեցած մարդը միշտ էլ ձգտում է այն վերականգնել»։

Լ. Ա. 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829