Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն

Փետրվար 05,2000 00:00
dram

Անցած շաբաթ վերջնականապես պարզվեց, որ այն շոշափելի գումարները, որոնցով Սփյուռքի դաշնակցականները պահում են իրենց հայաստանցի կուսակցական ընկերներին ու կառույցներին, ներդրումներ են Հայաստանի տնտեսության մեջ: Եվ դա ճիշտ է. այդպիսի ինվեստորներով Հայաստանը շատ մոտ ապագայում կդառնա միջազգային թմրաբիզնեսի բանուկ խաչմերուկ:

Արամ Սարգսյանը

aram sargsyan

Ազգային փրկության գործում իր խոշոր ներդրումն է կատարել նաեւ գլխավոր դեմոկրատը: Նա առաջարկել է նախագահին կից ստեղծել ազդեցիկ կուսակցություններից /օրինակ, ՀԴԿ-ից/ մի հանձնաժողով, որը օժտված կլինի արտակարգ լիազորություններով եւ ժողովրդին է վերադարձնելու ժողովրդից թալանած փողերը: Ճիշտ է, այդ փայլուն գաղափարը նոր չէ: Կարծես թե ժամանակին նման գործողությունը կոչվում էր թալանչիների թալան /կամ գիտականորեն՝ էքսպրոպրիատորների էքսպրոպրիացիա/: Հայտնի է նաեւ արտակարգ հանձնաժողովի անունը՝ ՉեԿա:

Մի տնտեսագետ

byuje

Մեր թերթն ավելի գրավիչ դարձնելու գործում իր ներդրումը ցանկացավ անել տնտեսություն մի մասնագետ: «Առավոտի» այն հարցին, թե արժե՞ արդյոք թերթում տպագրել 2000 թվականի բյուջեի նախագծի հիմնադրույթները, նա պատասխանեց. «Իհարկե, արժե: Տպագրեք դրանք մաս առ մաս, ձեր թերթի վերջին էջում որպես հումոր»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829