Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 05,2000 00:00

ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանն «Առավոտի» նախորդ համարում հրապարակված իր հարցազրույցի «Դուք լսե՞լ եք, որ որեւէ պաշտոնյա, նախարար առանց կաշառքի պաշտոնի նշանակվի։ Ես չեմ լսել» հարցադրման առնչությամբ լրացուցիչ ճշգրտեց, թե այնուամենայնիվ նկատի է ունեցել միայն որոշ նախարարների։ Լավ է, որ կան նախարարներ, որոնք կաշառքով չեն նշանակվել։

ՎԱՏ ԼՈՒՐ

toqmajyan

«Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահ Հովհաննես Թոքմաջյանը երեկ «Համաձայնություն» կենտրոնի սեմինարում իր զեկուցման մեջ կանխատեսեց, թե շատ արագ կարող է նվազել ՀԺԿ-ի ընտրազանգվածը, քանի որ այն «խարիզմատիկ լիդերի շուրջ կազմավորված կուսակցություն է, եւ նրա բացակայության պայմաններում կուսակցության ղեկավար մարմինը հսկայական ջանքեր պետք է կիրառի նախկին վարկանիշի մի մասը պահելու համար»։ Հովհաննես Թոքմաջյանը Վազգեն Սարգսյանի բացակայության պայմաններում բարդ շրջան կանխատեսեց նաեւ ՀՀԿ-«Երկրապահ» փոխհարաբերությունների առումով եւ անկանխատեսելի համարեց «Միասնության» հետագա ճակատագիրը։

Հիշեցնենք, որ «Միասնությունը» միշտ ժխտել է նման հնարավորությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829