Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՀԱՏՎԱԾ ԼՈՂ

Փետրվար 05,2000 00:00

ԸՆԴՀԱՏՎԱԾ ԼՈՂ Ականատեսների վկայությամբ, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն ամեն առավոտ տեւական ժամանակ լողանում է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնի լողավազանում։ Ընդ որում, նրա լողի անվտանգությունը եւ օտար մարդկանց ներսուդուրս անելն աչալուրջ հսկում են Արմեն Խաչատրյանի թիկնապահները։ Ի դեպ, ԱԺ նախագահն առժամանակ կզրկվի այս բավականությունը վայելելու հնարավորությունից, քանի որ մեկնում է Թաիլանդ խիստ կարեւոր առաքելությամբ՝ նա փորձելու է Թաիլանդի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ կապեր հաստատել։ ԱՅՍՊԻՍԻ «ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ» ՑԱՆԿԱՑԱԾԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՆԵԼ «ԱրմենՏելը» փորձում է որպես ներդրում ներկայացնել այն 4 մլրդ դրամը, որ իրեն պարտք են իրավաբանական անձինք եւ բնակչությունը։ Ի դեպ, այս գումարը մի քանի տարվա ընթացքում է կուտակվել։ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ Համաձայն մի քանի աղբյուրների, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Երեւանում որոշ օբյեկտներ ունի։ Դրանք են՝ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Կրիստալ» բար-ռեստորանը եւ Զաքիյան փողոցի «Աստորիա» բար- սաունան։ Օբյեկտներով զբաղվում է Արթուր Բաղդասարյանի եղբայրը՝ Արմեն Բաղդասարյանը, որն էլ օբյեկտների տնօրենն է։ Ականատեսների վկայությամբ երկու օբյեկտներից մեկում ստրիպտիզ- շոու կարելի է տեսնել ուշ երեկոյան ժամերի (մասնավորապես կիրակի օրերին)։ Ավելացնենք, որ այժմ «Կրիստալը» վարձակալությամբ է տրվել, բայց կշարունակի գործել նույն անունով ու մենյուով։ ՆՈՒՅՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ Այսօր Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը Ընդհանուր ժողով անցկացնող դաշնակցականների հանգիստը կխռովի ԵԿՄ-ն, քանի որ նույն տեղում երկրապահները պատրաստվում են ընդլայնված նիստ անցկացնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել