Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՐԱՆՏՆԵՐ ԿՈՒԳԱՆ ՀՈՎԵՆ ՈՒ ԾՈՎԵՆ. ՆԱԵՎ՝ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԵՆ»

Փետրվար 05,2000 22:13
sd

Մինչեւ վերջերս դրամաշնորհներ (գրանտներ) էին ստանում Հայաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք, բնականաբար, շարժում էին հայրենի իշխանությունների բարի նախանձը։ Երեկ Սահմանադրական դատարանը քննության էր դրել ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցությանն ուղղված դրամաշնորհի համաձայնագիրը, որը հաստատ հակառակ ազդեցությունը գործեց։

Ըստ այդ համաձայնագրի՝ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարությանը կտրվի 371.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Որքան էլ կատակով նկատենք, թե դրանց մի մասը կմսխվի խորհրդատվական կենտրոններ Գառնիի տաճարում կամ Գեղարդում ստեղծելու համար, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մի մասը հաստատ կծախսվի տեխնիկական օգնության նպատակով։ Թեեւ կա նաեւ «մշակութային ժառանգության վայրերում առկա ապրանքանյութական պաշարների» նորացման խնդիրը եւս։

ՍԴ-ն երեկ քիչ էր մնում համաձայնագիրը ետ ուղարկեր բնագրային անհարթությունների, թարգմանության ցածր կուլտուրայի պատճառով։ Լեզուդ կոտրվում է, երբ կարդում ես. «Մշակութային ժառանգության վայրեր», «Ստացողի ինստիտուցիոնալ դաշտ», «Զբոսաշրջիկության փորձնական կիրառում» հար եւ նման բառակապակցություններ, որոնք առկա էին համաձայնագրում։

ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, երբ հարցրեց նախագահի պաշտոնական ներկայացուցչին՝ Ռոլանդ Շառոյանին, թե «մշակութային ժառանգություն» ասելով կոնկրետ ո՞ր ոլորտը նկատի ունեն ֆինանսավորելու, պրն նախարարը պատասխանեց, թե՝ գրադարանային համակարգն ու թանգարանները։

Ռ. Շառոյանի խոսքերով ներդրվելիք գումարն «արտակարգ իրավիճակների հիմնադրամ» է։ Նկատենք նաեւ, որ այս արտակարգ նշանակության գումարները ներդրողները «ավանդական» ծախսման ձեւերն էլ են ցույց տվել։ Օրինակ. «կազմակերպել դասընթացներ աշխատակիցների համար», «ստեղծել գործնական ձեռնարկ», «կատարել ներդրումներ մասնավոր սեկտորում եւ օգնել որոշելու ծրագրին մասնակցող մասնավոր ներդրողներին…»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829