Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համատեղ պայքար ահաբեկչության դեմ

Փետրվար 04,2000 00:00
hayk harutyunyan

Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Ռուշայլոն։

Երեկ ՆԳ նախարարությունում կայացավ երկու երկրների համատեղ կոլեգիայի առաջին նիստը, որտեղ քննարկվեցին հարցեր՝ կազմակերպված հանցավորության պայքարի դեմ։ Ահաբեկչության դեմ պայքարը համարելով երկու երկրների առաջնային խնդիր, Վլ.Ռուշայլոն, երեկ լրագրողներին տված ասուլիսում, հիշատակեց կատարված ահաբեկչությունը, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունը, կադրերի նախապատրաստման եւ համատեղ համագործակցության հարցերը։

ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը լրագրողներին խնդրեց սահմանափակվել «այսօրվա թեմաների շրջանակներում» եւ չտալ Չեչնիային վերաբերող հարցեր, քանզի «րոպե առ րոպե փոխվում է իրավիճակն այնտեղ, եւ ՌԴ ՆԳ նախարարը չի կարող տիրապետել այդ իրավիճակին»։

– Պետք է լրջորեն քննարկել այն հարցերը, որոնք այսօր հրատապ են,- ասաց ՀՀ ՆԳ նախարարը։

Նույն կարծիքին էր նաեւ ՌԴ ՆԳ նախարար Վլ.Ռուշայլոն. «Մենք եկանք այն եզրակացության, որ մեզ անհրաժեշտ է համատեղ գործել, եւ ուզում եմ նշել, որ միասնական կոլեգիայի նիստը անցավ երկկողմ փոխադարձ հասկացողությամբ եւ արդյունավետ։ Բոլոր հարցերը ինչպես հարկն է ուսումնասիրվել են եւ ոչ մի տարաձայնություններ չեն առաջացել,- ասաց Վլ.Ռուշայլոն։

Նա տեղեկացրեց, որ այժմ քննարկում են մի խնդիր, որի իրականացումը է՛լ ավելի արդյունավետ կդարձնի իրենց հանդիպումը. այն է՝ երկկողմ ստեղծել մի մարմին՝ ինֆորմացիայի փոխանակում կատարելու նպատակով։

Ինչ վերաբերում է տեռորիզմի (ահաբեկչության) դեմ պայքարին, ապա Վլ.Ռուշայլոն հայտնեց, որ արդեն իսկ սկսվել է դրա դեմ տարվող ծրագրերի իրականացումը, գործողություններ են տարվում կատարված հանցագործությունները բացահայտելու, իսկ կատարվողները՝ կանխելու վերաբերյալ. «Այդ հարցում մեզ մոտ ոչ մի ֆանտազիա չկա, բայց, ամեն դեպքում, կաշխատենք մոտակա ժամանակներում օպերատիվ հետաքննություն կազմակերպել՝ դրանք բացահայտելու համար»,- խոստացավ ՌԴ ՆԳ նախարարը։

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում գոյություն ունեն այնպիսի հանցախմբեր, որոնք իրենց գործողություններով նման են իրար։ Այս առիթով Վլ.Ռուշայլոն հայտնեց, որ դրանց դեմ մեծ պայքար է տարվում։ Նա տեղեկացրեց, որ 1999թ. հանցագործությունների թիվը, 1998-ի հետ համեմատած, նվազել է մոտ 7%-ով, եւ առհասարակ, հանցագործության մակարդակն իջել է։

Հուսանք, որ կայացած համատեղ կոլեգիայի նիստը կօգնի երկու պետություններին դուրս գալու ստեղծված ծանր կացությունից։ Հենց այդ հույսերն է փայփայում նաեւ Վլ.Ռուշայլոն.

– Մեր Հայաստանում գտնվելն արդեն վկայում է այն մասին, որ մենք ցանկանում ենք համատեղ գործել, միացյալ ուժերով լուծել բոլոր խնդիրները,- ասաց ՌԴ ՆԳ նախարարը եւ ավելացրեց,- մենք համոզվեցինք, որ ունենք ընդհանուր դաշտ՝ հանցավորության պայքարի դեմ եւ պետք է նաեւ մեր ջանքերը միացնենք կադրերի պատրաստման եւ նրանց ստաժավորելու նպատակով»։

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829