Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԸՆԿԵՐՈՋ ՀԱՄԱՐ ԱՆԳԱՄ…

Փետրվար 04,2000 00:00

Հոկտեմբերի 27-ին ամենածանր վերքերով հիվանդանոց ընկած պատգամավոր Անդրանիկ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ հանրապետության նախագահը երբեւիցե հետաքրքրվե՞լ է նրա առողջությամբ։ Պարզվեց, որ ո՛չ նախագահը, ո՛չ նրա աշխատակազմից որեւէ մեկը պրն Մանուկյանի առողջությամբ չի հետաքրքրվել։

«Դեկտեմբերի վերջին,- ասաց պրն Մանուկյանը,- հանդիպեցինք Սերժ Սարգսյանի հետ։ Շատ շնորհակալ եմ իրենից, հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է առողջությունս, ինչո՞վ կարող է օգնել»։ Ի դեպ, Անդրանիկ Մանուկյանը նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի վստահված անձն էր եւ, ինչպես ինքն է ասում, 73% «մաքուր ձայն եմ բերել, մաքուր հաղթանակ։ Եվ դա այն պայմաններում, երբ Ռոբերտ Քոչարյանին Հրազդանում ընդհանրապես չէին ճանաչում եւ նրա՝ ձայներ ստանալու շանսերը շատ քիչ էին։ Սակայն ժողովրդի հետ համապատասխան աշխատանքներ տանելուց հետո արդարացիորեն, առանց խախտումների 73% ձայն բերեցի»։

Պրն Մանուկյանը նկատել է, որ իրեն այցի չեն եկել «նախագահական» թեւի նախարարները եւ նախագահը։ «Դա իրենց խնդիրն է։ Եվ դա ամենեւին էլ քաղաքական հիմք չէ՝ մեր երկրի նախագահին սիրել-չսիրելու համար։ Այնքան միամիտ չեմ եւ նեղացկոտ տղա չեմ, որ նման բանից նեղանամ»։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀՈՒՅՍԻՆ ՀՈ ՉԵ՞Ն ՄՆԱ

Ըստ Անդրանիկ Մանուկյանի՝ վարչապետ Արամ Սարգսյանը շատ խելացի է, լավ գործարար եւ եթե նրան չխանգարեն, կկարողանա ոտքի կանգնեցնել երկրի տնտեսությունը. «Իմ կարծիքով, կառավարության շատ անդամների ձեռնտու չէ, որ երկրի տնտեսությունը վերականգնվի։ Խոսքը տնտեսական բլոկի նախարարների մասին է։ Ինչքան նրանք գողացել են՝ բավական է»։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829