Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 04,2000 00:00
harcum

Այն բանից հետո, երբ «ՄեդիաՌիսրջ» ընկերությունը իր հետազոտության արդյունքում եկավ այն եզրակացության, որ «A1+» հեռուստաընկերության հաղորդումները, ըստ հեռուստադիտողների, անկողմնակալ են եւ օբյեկտիվ, մնացած հեռուստաընկերությունները, որոնք, նույն հարցման համաձայն, այդքան էլ օբյեկտիվ եւ անկողմնակալ չեն, չցուցաբերեցին մեր ժողովրդին հատուկ նախանձ բնավորության հատկանիշները։ Հակառակը՝ բոլորը սրտանց շնորհավորեցին «A1+»-ի գործընկերներին հաջողության առթիվ։ Հավատո՞ւմ եք այդ լուրին։

ՎԱՏ ԼՈՒՐ

Ernest Sogomonyan

Մեր թերթի նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էինք, որ վարչապետ Արամ Սարգսյանը փորձել էր հանդիպել հնչակյանների հետ, սակայն հանդիպման ժամ նշանակելու պարագայում նրանք չէին հավաքվել։ Ի պատասխան այդ լրատվության, երեկ ՀՍՀԿ նախագահ Էռնեստ Սողոմոնյանը «Առավոտին» ներկայացրեց մի գրություն, որում ենթադրություն է հայտնում, որ «հանդիպման փորձ է արվել դեռ 98-ին կուսակցությունից հեռացված, բնականաբար, որեւէ կառույց եւ գրասենյակ չունեցող 3 հոգանոց խմբակի հետ»։ Պատկերացնո՞ւմ եք պրն Սողոմոնյանի հիասթափությունը, երբ նա իմացավ, որ փետրվարի 2-ին վարչապետն, այնուամենայնիվ, ընդունեց իր ակնարկած 3 հոգանոց խմբակը։ Հնչակնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829