Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԻՍԿԱՊԵՍ

Փետրվար 04,2000 00:00

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԻՍԿԱՊԵՍ Փետրվարի 2-ին ձերբակալվել է ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունքի եւ սպառազինության գծով նախկին փոխհրամանատար, «Յուպիտեր» ՓԲԸ-ի ու «Ծիծեռնակ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Աբգարյանը (Ամուլյան)։ Նա կասկածվում է մաքսային եւ այլ փաստաթղթեր խաբեությամբ օգտագործելու միջոցով ԼՂՀ տարածք մարդասիրական օգնության անվան տակ ապրանքների ներկրման, հարկերը վճարելուց խուսափելու եւ մաքսանենգության մեջ։ Կասկածյալը մեկուսարանում հացադուլ է հայտարարել եւ այդ մասին գրավոր տեղեկացրել ԼՂՀ գլխավոր դատախազին։ ՄԻՋԱԴԵՊԸ, ԻՐՈՔ, ՏԵՂԻ ԷՐ ՈՒՆԵՑԵԼ «Առավոտին» հաջողվեց պարզել, որ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնազորը իսկապես կրակ էր բացել իրեն շրջանցած «Նիվայի» վրա։ Մյուս կողմից, կարծես թե, չեն հաստատվում այն լուրերը, թե «տուժած» «Նիվան» պատկանում էր ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակցին։ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ Առանց վիրաբուժական միջամտության, նաեւ միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի հմուտ մասնագիտական բուժումների շնորհիվ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանի դեմքի ձախ հատվածի նյարդը սկսել է աշխատել։ Եկող շաբաթ պրն Մանուկյանը կմեկնի Ֆրանսիա՝ կոսմետիկ վիրահատության։ Ըստ ֆրանսիացի մասնագետների՝ դա բարդ վիրահատություն չէ, եւ պրն Մանուկյանն արդեն վիրահատության երկրորդ օրը դուրս կգրվի հիվանդանոցից։ ԱՐՏԱԳԱՂԹԸ ՄԵՐ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է Հայաստանում ԱՄՆ հյուպատոս պարոն Դուգլաս Բերիի կարծիքով՝ արտագաղթի հանդեպ սերը հայերիս մեջ պատմական հիմքեր ունի. «Եթե նայենք հայերի պատմությանը, նրանք միշտ արտագաղթել են»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել