Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀ ԿԸՆՏՐՎԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԵՐԻՆ

Փետրվար 03,2000 00:00
sev

Էդվարդ Եգորյանի մահից հետո «Ժողովրդավարական հայրենիքի» ղեկավարի պաշտոնը տեւական ժամանակ թափուր է մնացել։ Սակայն հունվարի 29-ին կուսակցության քաղխորհրդի նիստում համագումարի նախապատրաստման կազմկոմիտե է ձեւավորվել։ Առայժմ փորձում են ճշտել «Ժողովրդավարական հայրենիքի» անդամների թվաքանակը։ Ըստ ամենայնի, համագումարը, որտեղ կուսակցության նոր նախագահ կընտրվի, կկայանա մարտի երկրորդ կեսին։

ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴՈՒ ԴԵՄ

avazak

Զինված ավազակախումբը Ստեփանակերտում հարձակվել է Սուրեն Առուշանյանին պատկանող «ԿամԱԶ»-ի վրա եւ թալանել այն։ Տուժողների նկատմամբ գործադրվել է բռնություն, հափշտակվել է 6 մլն դրամ։ Ավազակային հարձակման ենթարկվածը բանակի շտաբային վաշտի նախկին հրամանատար Սասուն Առուշանյանի հայրն է։ Վերջինս, ավելի վաղ պաշտոնապես չհրապարակված կասկածների հիման վրա, ձերբակալվել է։

ԳՆԱՑԻՆ՝ ՉԵԿԱՆ

amn despanutyun

1988 թվականին ժամանակավոր այցելությամբ վիզաներ ստանալու համար Հայաստանի ԱՄՆ հյուպատոսություն է դիմել 14 հազար մարդ, 1999-ին՝ 28 հազար 500 մարդ։ Մերժում է ստացել դիմողների 56 տոկոսը։ Ժամանակավոր այցելության պատրվակով ԱՄՆ մեկնածների մոտ կեսը չի վերադառնում Հայաստան։

ՅՈԹՆՅԱԿԸ ՀԱՆԴԻՊԵՑ

Ashot Manucharyan

Աշոտ Մանուչարյանի նախաձեռնած քաղաքական կոորդինացիոն խումբը երեկ նիստ է գումարել: Այդ խմբի մեջ են ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՀՅԴ-ն, ՀԴԿ-ն, Սոցուժերի միությունը։ Քննարկվող հարցերը եւ կայացրած որոշումներն առայժմ անհայտ են, թեպետ կոորդինացիոն խորհուրդը, կարծես թե, մտադիր է ի մի գալուց հետո կլոր սեղան կազմակերպել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829