ծժ ձԹժՀժծ- ծժ ԿըթԿծշլ! «Առավոտին» հասած լուրերով, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահները կրակել են մի «Նիվայի» վրա, որը չենթարկվելով ազդանշանային զգուշացումներին՝ փորձել է շրջանցել նրանց։ Միջադեպը տեղի է ունեցել պրն Խաչատրյանի Ծաղկաձոր ուղեւորվելու ճանապարհին։ Հետագայում պարզվել է, որ «Նիվայի» ղեկին է եղել նախագահի աշխատակազմի պաշտոնյաներից մեկը, մեքենայում՝ նրա կինն ու երեխաները։ Որեւէ մեկը վնասվածք չի ստացել, սակայն «Նիվայի» վրա հետքեր կան։ Այս ամենը ճշտելու մեր փորձերին ի պատասխան, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, թե բացարձակապես տեղյակ չեն եւ առաջին անգամ մեզանից են լսում նման միջադեպի մասին։ «ՌԵՎԱՆՇԻՍՏՆԵՐՆ» ԱՌԱՎԵԼ ՆԵՐՈՂԱՄԻՏ ԵՆ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ Պետրոս Մակեյանը դիմել էր դատախազությանը՝ «Հայոց աշխարհ» օրաթերթում իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների առնչությամբ մեղավորներին պատժելու խնդրանքով։ Ի դեպ, թերթը նախապես հրաժարվել էր խեղաթյուրված փաստերի առնչությամբ հերքում տպագրել։ Կենտրոնի դատախազությունն ընթացք էր տվել այս դիմումին։ Սակայն օրաթերթի գլխավոր խմբագրի եւ Պետրոս Մակեյանի զրույցի արդյունքում պայմանավորվածության են հանգել վերջինիս վերաբերող հրապարակումների պարագայում պարզել դրանց հիմնավորվածությունը։ «Լրագրողին պատասխանատվության ենթարկելու, ազատազրկելու խնդիր չեմ հետապնդում,- ասաց Պետրոս Մակեյանը։- Ուստի երեւի փոխհամաձայնության արդյունքում այդ գործը կարճվի»։ Դատախազությանն այլ դիմումների ճակատագիրը՝ 3-րդ էջում։ ՇԱՄԻՐԱՄԻ ՏԵՂՈՒՄ՝ ԱԼՈՅԱՆԸ Ըստ որոշ տեղեկությունների, մոտ օրերս «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում Շամիրամ Աղաբեկյանին կփոխարինի Վարդան Ալոյանը, որը «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակիցն է Հայաստանում։