Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորս էլ օրենքից դուրս ենք

Փետրվար 01,2000 00:00
Aram Sargsyan

 Վարչապետ Արամ Սարգսյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին

– Դուք դրական գնահատեցիք հոկտեմբերի 27-ից հետո Վահան Հովհաննիսյանի եւ Հրանտ Մարգարյանի դերը երկրում հանդարտ իրավիճակ պահպանելու գործում։ Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, թե նրանց որոշ հայտարարություններ (օրինակ, բենզինի շշերով բանակի դեմ դուրս գալու մասին) ընդհակառակը, սաստկացրին լարվածությունը։

– Իհարկե, կարծում եմ։ Որոշակի առումով նման հայտարարությունները լարվածություն առաջացրին։ Դրանցից հետո հանդիպեցի Դաշնակցության ղեկավարների եւ այդ որոշակի հայտարարությունները կատարողների հետ ու ընդհանուր հայտարարի եկանք։ Եվ ես կարծում եմ, որ չի կարելի հոգեբանական կամ տվյալ պահի ազդեցության տակ արված հայտարարություններին լուրջ իմաստ տալ։

– Ձեր գնահատականով ՀՅԴ-ն այսօր Հայաստանի օրենքներին համապատասխա՞ն է գործում։

– Երեւի ոչ։ Սակայն բավական բարդ հարց է։ Նույն հարցը կարելի է տալ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու մասին՝ արդյոք ՀՀ օրենքներին համարժե՞ք է գործում։ Պատճառները երկուսն են։ Նախ, մեր երկրի օրենքներն այնքան հստակ չեն, որ ցանկացած քաղաքացի դրանցով գործի։ Եվ երկրորդը, չունենք օրենքներով գործելու կուլտուրա։ Դրա համար օբյեկտիվ պատճառ կա, ժամանակ է անհրաժեշտ։ Իհարկե, ոչ դաշնակցությունը, ոչ ՀՀԿ-ն, ոչ էլ ԵԿՄ-ն Հայաստանի օրենքներով չեն գործում։

– ՀՀԿ անդամին ասելու բան չէ, բայց այնուամենայնիվ՝ հանրապետական կուսակցությունը հայաստանակենտրոն է, արտասահմանում կառույցներ չունի եւ այլն։

– Ես չեմ ուզում քննարկել՝ որը որքան շատ կամ քիչ է խախտում օրենքը։ Ամենաքիչն էլ դարձյալ խախտում է։ Եթե որոշակի սանդղակ սահմանենք՝ կարող եմ ցանկը ասել, թե որն է ավելի շատ խախտում օրենքը։ Բայց եթե սանդղակ չկա՝ կրկնեմ, որեւէ մեկն օրենքի սահմաններում չի գործում։ Այդ թվում նաեւ վարչապետը։

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829