Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՏԻԿԱ ԺՈՂՈՎԸ ԿՈՐՈՇԵ»

Փետրվար 01,2000 00:00
hyd

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Բենո Թոնդյանն «Առավոտի» հարցին, թե արդյոք ՀՅԴ նոր բյուրոյի ընտրության մեջ արտահայտվելո՞ւ է հայաստանակենտրոնության գաղափարը, որի մասին այսքան տարի խոսվում է, պատասխանեց. «Մեր մոտեցումը միշտ եղած է հետեւյալը. ժողովը կկայանա՝ իր որոշումները կառնե եւ այդ որոշումներուն գործածության հարմար անձեր կընտրե։ Հիմա, որ որոշումները տակավին չեն կայացած՝ որեւէ կանխատեսում, թե ինչպիսի կազմ կըլլա կամ ինչ ուղղվածություն կունենա այդ կազմը՝ սխալ է ընել։ Որովհետեւ նույնիսկ հայաստանակենտրոն ըլլալու խնդիրը ժողովի քննելիք խնդիր մըն է։ Մենք հայաստանակենտրոն ենք մեր աշխատանքով. Արցախն ու Հայաստանն են մեր աշխատանքների մեծ բաժինը։ Բա՛յց։ Ատի կենթադրե՞, որ Բյուրոն պետք է Հայաստանին մեջ նստել, թե՞ ոչ՝ ատիկա ժողովը կորոշե։ Կամ միայն հայաստանցիներո՞վ բյուրո գոյացնել, թե հակառակը՝ էստեղ արդեն Գերագույն մարմինը կա եւ պետք չկա, որ հոստեղը շատ կենտրոնացված ըլլա Բյուրոն, որովհետեւ համաշխարհային կառույց է։ Աս գաղափարներու պահումն ընդհանուր ժողովին հիմնական հարցերու մեկը պիտի ըլլա։ Մենք ընդհանրապես ժողովներեն լավ դուրս կուգանք։ Այսինքն, ես վստահություն ունիմ, որ ճիշտ լուծումը կգտնենք»։

Եվ, վերջապես, հաշվի առնելով ընդհանուր ժողովի բացմանը կոմկուսի եւ ռամկավարների ներկայացուցիչների ողջույնի խոսքով հանդես գալու հանգամանքը, հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն էլ կարո՞ղ է ենթադրել, որ իրենց հաջորդ համաժողովում պատվավոր հյուրերի մեջ ՀՀՇ-ն ու «Շամիրամը» կլինեն. «Եթե ՀՀՇ-ն մտնե ազգային եւ գաղափարական այն գիծին մեջ, որ մենք կսպասենք՝ ոչ մեկ խնդիր կա, որ իրենք ալ հրավիրվեն ու մասնակցեն։ Բայց մենք կկարծենք եւ քաղաքական իրավիճակի փաստը ցույց տվավ, որ ազգային գաղափարախոսության, տնտեսական քաղաքականության, ժողովրդի հետ հարաբերելու՝ այս բոլոր հարցերուն մեջ զիրար չենք հասկնա»։ Այսինքն, ազգային գաղափարախոսության հարցերով ՀՅԴ-ն ու կոմկուսն իրար հասկանո՞ւմ են։ «Կոմկուսի պարագային որպես ընկերվարական կուսակցություն արդեն գաղափարական որոշ ընդհանրություն կա,- ասաց Բենո Թոնդյանը։- Հոն, ուր իրենք կսկսին Հայաստանի անվտանգությունը վտանգող նյութերու մասին խոսիլ՝ Բելառուս-Ռուսաստան դաշինքին միանալ եւ այլն՝ կբաժնվինք այդ գետնին վրա։ Բայց մեր ժողովրդի ցավերուն, երկրի խնդիրներուն լուծելու գծով շատ լավ գործակցության առիթ ունինք։ Քաղաքական որոշ հարցի մեջ կրնանք տարակարծիք ըլլալ։ Նույնը ռամկավարներու պարագային։ Սուր էր մեր հակադրությունը համայնավարներու օրերուն, երբ Հայաստանը Խորհրդային Միության մաս կկազմեր։ Բայց նույնիսկ այն ատեն Հայ դատի գծով գործակցած ենք։ Այսօր շատ ավելի սերտ հարաբերություններ ունինք»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829