Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 01,2000 00:00
samvel babayan

Երեկ Սամվել Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ, որով միավորման կոչ է արել Արցախի պատերազմի վետերանների եւ «Երկրապահ» միությանը։ Նրա կարծիքով, սա կարեւոր է մանավանդ հիմա, երբ Ղարաբաղի խնդրի կարգավորումը վճռորոշ փուլ է թեւակոխել։ Սամվել Բաբայանը պատրաստակամություն է հայտնել կասեցնել իր քաղաքական գործունեությունը՝ այդ նպատակին հասնելու համար։

ՎԱՏ ԼՈՒՐ

agn

Դեկտեմբերի կեսերին «Ար» հեռուստաընկերության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանին ՀՀ ԱԳՆ-ը առաջարկեց մասնակցել Վիեննայում անցկացվելիք երկօրյա սեմինարին՝ ԵԱՀԿ աշխատանքները լուսաբանելու խնդիրներին նվիրված։ Սակայն ստանալով «Ար»-ի տնօրենի համաձայնությունը, ԱԳՆ-ը հայտնեց, որ վերջնական թույլտվությունը պետք է տա փոխարտգործնախարար Արմեն Մարտիրոսյանը, որի հետ անհրաժեշտ է նախօրոք զրուցել։ Վահրամ Մարտիրոսյանը, գտնելով, որ ինքն առնվազն 3 անգամ ավելի պրոֆեսիոնալ լրագրող է, քան փոխարտգործնախարարը՝ դիվանացուցումներ ստանալու չգնաց եւ արդյունքում Վիեննա չմեկնեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829