Երեկ Կինոյի տանը կայացել է մտավորականների հերթական հավաքը, որի մասնակիցներից մեկը հետեւյալ առաջարկն է արել. ազգային գաղափարախոսության ծրագրերում կետ ավելացնել, ըստ որի Սփյուռքում ապրող բոլոր հայերին պետք է «ազգի կողմից պարտադրել եւ հանձնարարել, որ նրանք ամեն մեկն ունենան 8-10 երեխա։ Շատ ծիծաղելի է հնչում, այո՛։ Ես որ առաջին անգամ ըտենց բան մտածեցի՝ ասի, կարող ա պատահի դա աբսուրդ ա ուղղակի։ Բայց 100 տարի հետո ԱՄՆ-ում դա կլինի սարսափելի ուժ»։
ԳԵՂԱՄՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ»
«Տագնապով արձանագրենք, որ ներկայիս ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցությունները, որոնք ձեւավորել են նաեւ կառավարությունը՝ առայժմ չեն դրսեւորում քաղաքական կամք եւ վճռականություն՝ անաչառ գնահատելու ստեղծված իրավիճակը, անվանակոչելու այն տարրերին, որոնք իրենց կուսակցություններ հորջորջելով՝ էլ ավելի են խորացնում ճգնաժամը»,- ՀՅԴ 28-րդ ընդհանուր ժողովում հայտարարեց Արտաշես Գեղամյանը։ Նա մասնավորապես սահմանադրական փոփոխությունների պահանջներն անվանեց «պարզապես ծխածածկույթ 5-րդ շարասյան դիվային ծրագրերն իրականացնելու համար»։
Կարդացեք նաև
«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱՆ»՝ ԱՄՆ-ՈՒՄ
ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Հայազգի պրոֆեսորը եւ «Արժանապատիվ ապագա» կուսակցության ղեկավարն ամերիկացի ուսանողներին կսովորեցնի արժանապատիվ ապրելու գաղտնիքները եւ կծանոթացնի հայկական սոցիոլոգիայի վերջին նվաճումներին։
ԴՈՒ ԱԴԱՄԱՆԴ, ՆՐԱՆՔ ՄԻԱՅՆ ՈՍԿԻ
«Երկրապահի» համագումարին Սամվել Բաբայանի հասցեին հնչած գովերգերից ամենատպավորիչը սա էր. «Ես կոչ եմ անում պաշտպանել մեր ազգային հարստության ադամանդը, իսկ ոսկին դուք եք, սիրելի երկրապահներ»։