Հրանտ Պապիկյանն իր վերջին խոսքում հայտարարել էր, թե Արծրուն Մարգարյանի ոտքին չկրակելու այլընտրանք չուներ, քանզի վերջինս ինքնասպան կլիներ՝ չէր ցանկանում կատարել Լեւոն Տեր-Պետրոսյանի բանավոր հրամանը Ներքին զորքերը պատրաստականության բերելու վերաբերյալ, որն իրեն փոխանցել էր Ռոմեն Ղազարյանը 1998-ի հունվարի 20-ի առավոտյան։ Այս առնչությամբ նախկին նախագահի անվտանգության վարչության պետ Ռոմեն Ղազարյանի մերձավորներն «Առավոտին» փոխանցեցին նրա պատասխանը. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ հայացքով կամ լուռ նման հրաման տար՝ այսօր Հայաստանում այս վիճակը չէր լինի»։
«ԻՄ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ»
Վարչապետ Արամ Սարգսյանը ՀՅԴ 28-րդ ընդհանուր ժողովին հայտնեց իր մտադրության մասին. «Ստեղծել Սփյուռքի կոմիտե, որը միանշանակորեն ղեկավարելու է դաշնակցական, որի ընտրությունն արդեն ՀՅԴ ղեկավարության հետ կատարված է»։ Ավելի ուշ Արամ Սարգսյանն «Առավոտին» բացահայտեց, որ խոսքն իր խորհրդականի՝ Լեւոն Մկրտչյանի մասին է։ Իսկ կրոնի գործերով պետական խորհուրդը, որի նախագահի պաշտոնակատարն էր Լեւոն Մկրտչյանը, շարունակելու է դարձյալ դաշնակցական ղեկավարել։
Կարդացեք նաև
Կարդացեք էջ 3։
ՄԱՏՆԱՆՇՎՈՒՄ Է ՍՑԵՆԱՐ։ ՓՆՏՐՎՈՒՄ Է ՀԵՂԻՆԱԿ
Երեկ Վանո Սիրադեղյանը դատարանում հիշեցրեց, որ նախկին դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության օրը իրեն հրավիրել են դատախազություն՝ որպես վկա ցուցմունք տալու Համբարձում Գալստյանի սպանության գործով։ Մինչ ինքը ճշտել է, թե ինչ հիմքով է կանչվել՝ տեւել է 1,5 ժամից ավելի։ «Ես հրաժարվեցի ցուցմունք տալ, ասելով, որ պատրաստ եմ այդ անել դատարանում։ Փաստորեն եթե այդ օրը մնայի եւ ցուցմունք տայի, սպանության պահին ես պիտի շենքում լինեի։ Երեւի երրորդ զոհ էլ պիտի լիներ։ Ես համոզված եմ, որ սպանության ժամը ծրագրված էր»,- հայտարարեց Վանո Սիրադեղյանը։ Ըստ նրա, գործել էր մի սցենար, որը, ինչպես եւ հոկտեմբերի 27-ին, իրականացվեց կիսով չափ։
ОПЯТЬ ТРОЙКА!
ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը ԼՂՀ խորհրդարանի աշխատանքը գնահատում է «բավարար» եւ խոստովանում, որ այն դեռեւս հեռու է իր կոչման բարձրությունից։ Ի դեպ, այս կարծիքը կիսում են նաեւ ԼՂՀ երկրապահները։ Եվ՝ ոչ միայն։
Կարդացեք նաեւ էջ 2։