Հրանտ Բագրատյանը հոռետեսական կանխատեսում արեց, թե փետրվար եւ մարտ ամիսներին ամեն ինչ տեսած հայ հասարակությունն ավելի է զարմանալու, եւ մեզ մեծ փորձություններ են սպասվում։ Ավելի ուշ մանրամասնեց, թե Ռուբիկոնի առջեւ է կանգնած ոչ միայն Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման խնդիրը, այլ նաեւ էներգետիկան, հարկային համակարգը. «Ու նաեւ քաղաքական կառույցը՝ այնպիսի՜ բացահայտումներ են լինելու»։
ՆԱՄԱԿ «ԱՌԱՎՈՏԻՆ»
Երեկ ԱԺՄ վարչության անդամ Վահե Վարսանյանը նամակով դիմել էր «Առավոտի» խմբագրությանը։ Նամակում ասված է. «Ս/թ. հունվարի 28-ի «Առավոտի» համարում տպագրված ինձ հետ անցկացված հարցազրույցի հետ կապված խմբագրությունը իր մեկնաբանությունն էր արել՝ «… հասկանալի չէ, թե ինչպես է պատահել, որ «Դրոյի» եւ «31» եւ «Սեպտեմբերի 25» գործերը ծայրից ծայր սարքած են, իսկ, ասենք, Վանո Սիրադեղյանի կամ Աշոտ Բլեյանի գործերը ծայրից ծայր արդար են»։ Տեղեկացնում եմ, որ երբեւէ հրապարակավ «Դրոյի», Վանո Սիրադեղյանի կամ Աշոտ Բլեյանի գործերի հետ կապված որեւէ կարծիք չեմ հայտնել»։
Կարդացեք նաև
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ ՉԷ
«Մեր ժամանակի հերոսը Սայաթ-Նովան չէ» նյութում նշված էր, թե Շինարարների փողոցը Կարեն Դեմիրճյանի անունով կոչելուն կողմ են թե՛ նրա ընտանիքը, թե՛ ՀԺԿ-ն ու ԱԺ ղեկավարությունը։ Սակայն ճարտարապետ Արամ Ներսիսյանը ճշտեց, որ նրանք կողմ են ոչ թե Շինարարների փողոցը, այլ «գլխավոր պողոտան» անվանել Կարեն Սերոբիչի անունով։
ՈՒՇ ԼԻՆԻ՝ ՆՈՒՇ ԼԻՆԻ
Կառավարությունը երեկ վերջապես խորհրդարան ուղարկեց 2000 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագիծը։