Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԵ ԹՈՒՐՔԱՄԵՏԸ ՀԻՄԱ ԴՈՒ ՏԵՍ

Հունվար 29,2000 00:00
Hrant bagratyan

Հրանտ Բագրատյանը նախ հիշեցրեց, որ 1998-ի նախագահական ընտրություններն անցան նախկին իշխանություններին մասնավորապես պրոթուրքական կողմնորոշման մեջ մեղադրելու մթնոլորտում, եւ հետո հրապարակեց այս տվյալը. «Եթե 1996-ին ներմուծումները Թուրքիայից հայ սպառողին արժեցել են 6, ապա 1998-ին՝ 57 մլն դոլար»։ Այսինքն, Թուրքիայի հետ առեւտուրը աճել է շուրջ 10 անգամ։ Հրանտ Բագրատյանն ազգային պետություն ստեղծելու դրոշով իշխանության եկածներին այս առնչությամբ հիշեցրեց «Շատ մի ատիր, սիրել կա» ասացվածքը։

Կարդացեք էջ 3։

ԱՍԵԼԻՔՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԱՍՎԱԾ ԷՐ ԵՒ ԿԱՐԾԵՍ ԼՈՒՐՋ ՈՒ ՀԻՄՆԱՎՈՐ ԱՍԵԼԻՔ ՉԿԱՐ ԷԼ

Vahan harutyunyan

Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը դատարանում հայտարարել էր, որ թող հոկտեմբերի 27-ի գործով քննությունն իրականացնող մարմինն իրեն եւս հարցաքննի՝ «Ես նրանց բան ունեմ ասելու»։ Մինչդեռ «Առավոտին» հայտնի դարձավ, որ զինդատախազության քննիչները Վահան Հարությունյանին շուրջ 1,5 օր հարցաքննել էին մինչ այդ հայտարարությունն անելը։ Ի դեպ, հարցաքննվել էին նաեւ Արմեն Տեր-Սահակյանի խմբի անդամները, որոնց Վահան Հարությունյանը վերագրել էր դեռ 1998-ի հունվարին Վազգեն Սարգսյանին սպանելու մտադրություն։

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

oleg yesayan

«Հիմա շատ նախարարներ են ասում, թե մենք մեր ժողովրդի ծառաներն ենք։ Բայց ժողովրդի ծառան ժողովրդի կողմից ընտրված նախագահն է։ Դա նույնն է, որ իմ վարորդն ասի՝ ես ծառայում եմ ժողովրդին։ Այ մարդ, դու ինձ ես ծառայում, ոչ թե ժողովրդին»,- այս ալեգորիկ եզրակացության հեղինակը ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն է, որի հետ Լիլիթ Ավագյանի հարցազրույցը կարող եք կարդալ մեր թերթի հաջորդ համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31