Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունվար 28,2000 00:00
Vahan Hovhannisyan

Վահան Հովհաննիսյանը մամուլում հանդես եկավ «Պապլավոկում» իր կրակելու պատմության վերաբերյալ արդեն 4-րդ, թե 5-րդ վարկածով։ Նախնական՝ լիակատար ժխտումից հետո այժմ արդեն Վահան Հովհաննիսյանը խոստովանեց. «Ճշմարտությունը (թե իրականում ինչ է կատարվել այնտեղ) իսկական կոմեդիա է, մանրամասները չեմ պատմելու։ Դրանք ինձ առնչվում են (առաջին անգամ եմ խոսում այս մասին) միայն անուղղակի»։

Եզրակացնենք, որ ուրեմն Վահան Հովհաննիսյանն անուղղակի էր կրակել։ Մնում է պարզել. լավ կոմեդիա՞ է, թե՞ չեխովյան տրագիկոմեդիա, որ եթե Վահան Հովհաննիսյանի գոտկատեղից ատրճանակ է կախված, այն անպայման ինչ-որ պահի պիտի կրակի։

ՎԱՏ ԼՈՒՐ

Gagik Tadevosyan

Գագիկ Թադեւոսյանն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ շտապօգնության աշխատակիցները 6-7 ամիս առաջ են աշխատավարձ ստացել։ Իսկ երբ թղթակիցը հիշեցրել է, որ ԱԺ պատգամավորները ստացել են ե՛ւ իրենց դեկտեմբերի աշխատավարձը, ե՛ւ արձակուրդայինը ու խնդրել է բացատրել, թե ընտրողաբար մոտեցումն ինչո՞վ է պայմանավորված, կոմունիստ պատգամավորն ընդվզել է. «Պարսավանքի նման չհնչի դա էլի՝ ինչի են ստացել»։ Եվ այսպես է արդարացրել ժողովրդի ընտրյալների այս առանձնաշնորհյալ վիճակը. «Գիտեք, որ պատգամավորներն ահավոր սթրեսային վիճակի մեջ էին հոկտեմբերին։ Շատերն իրենց առողջությունը մինչեւ հիմա չեն էլ կարողանում վերականգնել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31