«Առավոտի» հարցին՝ մտադի՞ր է արդյոք վճռաբեկ դատարանում բողոքարկել իր վերաբերյալ վերաքննիչ դատարանի վճիռը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իմ պաշտպանը դա է խորհուրդ տալիս, բայց ոչ թե կրկին արդարադատության ակնկալիքով, այլ ուղղակի, որ հնարավոր լինի հետագայում այս գործը քննել նաեւ միջազգային ատյաններում»։
ԹՌԱ՜Ն
ՏՈՒ-134 ինքնաթիռով Շվեյցարիա մեկնած ՀՀ նախագահի եւ նրա ուղեկիցների կյանքն ու անվտանգությունը վստահված է մի օդաչուի, որը թռիչքի իրավունք չպետք է ունենար։ Ինքնաթիռի հրամանատար Ալեքսան Մեսրոպյանը հետվիրահատական շրջանում պրոբլեմներ է ունեցել նաեւ սրտի հետ կապված (ասում են, նույնիսկ գաղտնի ինֆարկտ է տարել)։ Նման դեպքերում օդաչուն առնվազն երկու տարով զրկվում է թռիչքի իրավունքից։ Սակայն Մեսրոպյանն անցել է բժշկաթռիչքային փորձագիտական հանձնաժողովի եռամսյա ստուգումներ։ Մանրամասները՝ վաղվա համարում։
Կարդացեք նաև
ԲՅՈՒՋԵՆ ԱՄՈԹԻ՞Ց ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանի կարծիքով «բյուջեն ամոթից չեն ներկայացնում: Նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ համատարած թալան էր, այսպիսի բյուջեներ չկային: Չկա աշխարհում մի երկիր, որի բյուջեի մուտքերը հաջորդ տարի ավելի պակաս լինեն, քան նախորդ տարի։ Ծիծաղելի վիճակ է սա»։
ՋՐԱԳԻԾՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է «ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻՆ»
Երեկ «Առավոտի» խմբագրություն եկավ Դավիթաշենի թաղապետ Սուրիկ Ղուկասյանը եւ հայտնեց, որ ջրագիծ անցկացնելու թույլտվությունը ոչ թե իր, այլ Երեւանի «Ջրմուղկոյուղու» իրավասությունն է։ Հիշեցնենք. հունվարի 26-ին «Առավոտը» հայտնել էր, որ Դավիթաշենի հիմնական ջրատարից ջրագիծ է անցկացվել դեպի Հրազդանի ափին կառուցված «պուզատիների» առանձնատները, որի արդյունքում վատացել է շարքային դավիթաշենցիների ջրամատակարարումը։