Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՌՆԱԲԱՐՎԱԾԻ ԲՌՆԱԲԱՐՈՒՄԸ

Հունվար 28,2000 00:00
Davit Vardanyan

Ցանկացած ընտրություն այս պահին, ըստ ԱԺՄ վարչության անդամ, պատգամավոր Դավիթ Վարդանյանի, նույնն է, եթե բռնաբարված կնոջը նորից բռնաբարես. «եւ այդ ցավի զգացողությունը երկար մնում է հիշողության մեջ»։ Դավիթ Վարդանյանը ելքը տեսնում է ոչ թե նոր ընտրության մեջ, այլ՝ «մի ռոմանտիկ, ոչ իրական բանի մեջ, այն է, որ այս երկրի ղեկավարները՝ նախագահ, վարչապետ, ընդդիմություն, ի մի գան եւ ինչ-որ շրջանակներում ինչ-որ բան ստորագրեն դեկլարացիայի տիպի, որ այդ շրջանակներում կատարվի եւ այդ շրջանակներից դուրս ցանկացած քայլ բոլորի կողմից դիտվի որպես դատապարտելի արարք, անկախ նրանից, թե դա ով է կատարել»։

Դավիթ Վարդանյանի հետ Մարգարիտ Եսայանի հարցազրույցը՝ մեր վաղվա համարում։

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ

Vahan Hovhannisyan

Երեկվա դատական նիստում ՆԶ նախկին հրամանատար Վահան Հարությունյանը հայտարարեց, որ Վանո Սիրադեղյանը սպանություններ չի պատվիրել, ոչ էլ հանձնարարել է։ Սա, ըստ էության, Վահան Հարությունյանի՝ նախաքննության փուլում տված ցուցմունքի (22.06.98 թ.) ուղղակի հաստատումն է, որտեղ մասնավորապես նշված է, որ ինքն է տվել Արթուր Հովհաննիսյանի ու Կարեն Ռաֆայելյանի գնդակահարության հրամանը։ Ի դեպ, հիշյալ ցուցմունքից շատ ավելի ուշ է շրջանառության մեջ դրվել նաեւ Վահան Հարությունյանի երեկվա այն պնդումը, թե իբր Վանո Սիրադեղյանն իրեն ասել է. «Որոշված է, որ այդ տղաները պետք է գնդակահարվեն»։ Մնում է ենթադրել, թե քննչական մեկուսարանում երբ եւ ինչպես կարող էր ծնվել հիշյալ սպանությունների մեջ Վանո Սիրադեղյանին մեղսակից դարձնելու վարկածը։

Կարդացեք էջ 3։

ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է

poxoc

Երեկ քաղաքաշինական խորհուրդը՝ քաղաքապետարանի անվանակոչության հանձնաժողովի մասնակցությամբ, որոշում ընդունեց՝ ո՛ր փողոցները անվանակոչել Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի անուններով։

Մանրամասները՝ էջ 4։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31