Երուսաղեմ եւ Մոսկվա կատարած այցելություններից հետո եւ Դավոս մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այցով ժամանել է Երեւան։
ՎԱՏ ԼՈՒՐ
«Վահան Հարությունյան եւ մյուսներ» քրեական գործով դատաքննության երեկվա նիստում Վահան Հարությունյանը փորձեց նախկին դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը դիտել իբրեւ նրա այն հայտարարության հետեւանք, թե տեխնիկական մեկ-երկու հարց է մնում լուծելու, որից հետո ինքը կմտնի ԱԺ եւ հանդես կգա Վանո Սիրադեղյանին կալանավորելու միջնորդությամբ։ Հետեւեց Վանո Սիրադեղյանի ռեպլիկը. «Հովսեփյանը Հենրիկ Խաչատրյանի սպանության պահին դատախազի կաբինետում է եղել»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 11.08.1998 թ. դատախազության հաղորդագրության մեջ իրոք նշված է, որ Աղվան Հովսեփյանը ժ. 16.05 մտել է Հենրիկ Խաչատրյանի աշխատասենյակ, իսկ ահա այնտեղից դուրս գալու վերաբերյալ ոչ մի խոսք չկա, ի տարբերություն աշխատասենյակ մտած մնացած անձանց ելումուտի ճշգրիտ ժամանակագրական նշումների։